HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում ԱՄՀ ներկայացուցիչների հետ

09_12-govՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսին` մեր երկրում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ, եւ այդ պաշտոնում նրան փոխարինող Գիերմո Տոլոսային։ Վարչապետը կառավարության անունից ջերմ շնորհակալություն է հայտնել Նինկե Օմեսին հայաստանում արդյունավետ աշխատանքի համար, ճանաչողական զրույց ունեցել Գիերմո Տոլոսայի հետ, ով մինչեւ նոր պաշտոնին անցնելը պաշտոնավարել է ԱՄՀ ռազմավարության, քաղաքականության եւ ուսումնասիրության դեպարտամենտի նոր ձեւավորվող շուկաների բաժնում։ Ինչպես հայտնում են կատավարության մամլո ծառայությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացած խնդիրների շուրջ։ Տիգրան Սարգսյանը խոսել է ճգնաժամի հարուցած հետեւանքներին դիմակայելու ուղղությամբ կառավարության գործադրած ջանքերի, Հայաստանի տնտեսության վրա նրա ունեցած դրսեւորումների մասին, նշել այն խնդիրներն ու ուղղությունները, որոնք առաջիկայում եւս գտնվելու են ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցության շրջանակում։ Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄՀ նոր մշտական ներկայացուցչի հետ աշխատանքը կլինի նույնքան արդյունավետ։ Նինկե Օմեսը վստահեցրել է, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ հնարավորինս կօժանդակի մեր երկրին հաղթահարելու առկա հիմնախնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter