Հետաքրքրված են Սերբիայում Ս. Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպմամբ
Մշակույթի նախարարության հրավերով Հայաստանում են գտնվում Սերբիայի Նովի Սադ քաղաքի Վոյվոդինայի մշակույթի ինստիտուտի տնօրեն Տիբոր Վայդան և միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչ Դրագան Իլիկը:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է պատվիրակությանը, ընդհանուր գծերով հյուրերին ներկայացրել մշակութային դաշտը, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող փոխանակման ծրագրերին:
Սերբիայի պատվիրակությունը մասնավորապես հետաքրքրություն է ցուցաբերել Նովի Սադ քաղաքում Ս. Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպումով, ինչի առնչությամբ կոնկրետ բանակցային քայլեր կձեռնարկվեն Ս. Փարաջանովի թանգարանի տնօրինության հետ:
Առաջիկա օրերին Հայաստանի մշակույթի նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության հետ էլ աշխատանքային կարգով քննարկումներ կանցկացվեն մշակութային այլ ծրագրերի շրջանակներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել