HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հասարակությունն ագրեսիվ չի պայքարում կոռուպցիոն երեւույթների դեմ»

varchapet_09-12-09Այսօր տեղի է ունեցել Միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված համաժողով, որը կազմակերպել են ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի եւ ՀՀ գլխավոր դատախազության հետ համատեղ։ Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` համաժողովին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ասել է. «Ինչպիսի՞ն է մեր կառավարության ռազմավարությունն այս չարիքի դեմ պայքարելու համար։ Այն պայմանականորեն բաժանում եմ երեք կարեւոր հատվածների. առաջինն իշխանավորներն են` ես եւ իմ գործընկերները։ Եթե մենք առաջին հերթին խստապահանջ չլինենք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ապա ակնհայտ է, որ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարելը կլինի չափազանց դժվար կամ անհնարին։ Երկրորդ կարեւորագույն ուղղությունը կառուցվածքային բարեփոխումներն են, որ առնչվում են պետական կառավարման մարմիններին։ Հակակոռուպցիոն մեր պայքարի երրորդ ուղղությունը հասարակական տրամադրություններն են։ Մենք կարիք ունենք լուրջ փոփոխությունների, որովհետեւ արձանագրում ենք, որ հասարակությունն ագրեսիվ չի պայքարում կոռուպցիոն երեւույթների դեմ։ Մեր հասարակությունը հանդուրժողական է կոռուպցիայի նկատմամբ»: Միջոցառման մասնակիցներին ներկայացվել են կառավարության կողմից ընդունված «Հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը», «Դատախազությունն ընդդեմ կոռուպցիայի» վերջերս հրատարակված գիրքը, ինչպես նաեւ Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի գործունեությունը Հայաստանում։ Համաժողովի ընթացքում հրապարակվել են նաեւ այս տարվա աշնանը հանրապետության բնակչության շրջանում անցկացված կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության արդյունքները, որը կազմակերպել էր Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter