Զոհերի թիվը նվազել է
Այս տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1814 պատահար, որոնց հետեւանքով 292 մարդ զոհվել է, 2527-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 1984 պատահար, որոնց հետեւանքով 365 մարդ զոհվել էր, իսկ 2827-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` 183-ով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, 80-ով` զոհերի, 310-ով` մարմնական վնասվածքների թիվը: Այս մասին հայտնում են ոստիկանության մամնլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել