Լիբանանում անցկացվել է երեխաների նկարների միջազգային փառատոն-ցուցահանդեսը
Հայաստանի ներկայացուցիչ արժանացել է 3-րդ մրցանակին
Նախօրեին Լիբանանի մայրաքաղաքի ՅՈՒՆԵՍԿՕ-ի սրահում տեղի է ունեցել երեխաների նկարների Բեյրութի միջազգային 3-րդ փառատոն-ցուցահանդեսը, որին մասնակցել են երեխաներ ավելի քան 30 երկրներից: Ցուցահանդեսին ներկայացված 1700 նկարների շարքում էին հայաստանցի 20 տաղանդավոր երեխաների ստեղծագործություններ:
Հանձնաժողովի որոշմամբ 10-14 տարեկան երեխաների տարիքային խմբում գլխավոր մրցանակը շահել է Չեխիայի ներկայացուցիչը, երկրորդ տեղը զբաղեցրել է Հունգարիան, իսկ երրորդ մրցանակին է արժանացել Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Թամրազյանը:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ մրցանակաբաշխության ժամանակ Լիբանանի մշակույթի նախարարությունը Լիլիթի շահած երրորդ մրցանակը հանձնել է Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանին: Վերջինս շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին եւ տեղեկացրել, որ մրցանակը Լիբանանում Հայաստանի դեսպանության միջոցով կուղարկվի Երեւան եւ հանդիսավոր պայմաններում կփոխանցվի Լիլիթ Թամրազյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել