HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press5Վայրենություն Երեկ առավոտյան Բուզանդի փողոցում բազմաթիվ  մարդիկ էին հավաքվել, այնտեղ էին ժամանել Շտապ օգնության մեքենաներ, տարածքը հսկում էին ոստիկանները: Բանն այն է, որ առավոտյան դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ զարմանալի դաժանությամբ ներխուժեցին Բուզանդի 83 հասցեով գտնվող տուն եւ փորձեցին տնից վտարել բնակիչներին` առանց դրա համար անհրաժեշտ դատարանի որոշման: Երբ տանտերերը խնդրեցին իրենց ցույց տալ օտարելու որոշումը, ԴԱՀԿ աշխատակիցները նրանց բռնությամբ պատասխանեցին եւ պահանջեցին լռել: Այդպես էլ անխոս նրանք քաշքշեցին տանտերերին, տնից դուրս շպրտեցին նրանց գույքն ու անձնական իրերը: Մի քանի ժամ շարունակ նրանք գույքագրում էին  իրերը, գոռգոռում, քաշքշում տան ծեր եւ անչափահաս անդամներին, ովքեր ամբողջ ընթացքում անիծում էին իշխանություններին, իսկ Սերժ Սարգսյանին անվանում ազգատյաց ղարաբաղցի: ԴԱՀԿ պետի տեղակալ Հովհաննիսյանը, ով բռնություններ  կիրառելու ամենաակտիվներից մեկն էր, անընդհատ ոստիկաններին ցուցում էր տալիս` հասարակական կարգը խանգարողներին ու լրագրողներին դուրս շպրտել տանից եւ բաժին տանել: Ուշագրավ է, որ տարածքում գտնվող ոստիկանը չէր ենթարկվում նրան` ասելով, որ ինքը հասարակական կարգի խախտում չի տեսնում: Այդքանից հետո, Մարդու իրավունքերի պաշտպան Արմեն Հարությունյանի միջամտությամբ, ԴԱՀԿ աշխատակիցները հասկացան, որ այն տունը, որում գտնվում են իրենք, քանդելու որոշում դատարանը չի կայացրել: ԴԱՀԿ աշխատակիցները գլուխները կախ դուրս եկան նշված տնից: Նրանք տեղափոխվեցին մյուս երկու տներ եւ սկսեցին նույն դաժանությամբ եւ դեմքի բավականին գոհ արտահայտությամբ այդ տներից դուրս հանել գույքը, լցրեցին իրենց ավտոմեքենան , իսկ մի մասն էլ, որ մեքենայում չտեղավորվեց, մնաց դրսում: Երկու տների տերերը, այդ թվում` 65-ամյա տիկին Վիոլետան եւ նրա 2  եւ կես տարվա թոռնիկը մնացին դրսում: Երեկոյան ավելի ուշ, երբ արդեն տները քանդել էին, թերթին հայտնի է դարձել, որ տիկին Վիոլետան գիշերելու է իր մյուս որդու տանը, իսկ վտարված  մյուս ընտանիքը որոշել էր գիշերել հարազատներից մեկի տանը: Թերթը նշում է, որ թեեւ դատարանի որոշմամբ այս ընտանքիների տների դիմաց պետք է գումար տրամադրվի, սակայն դեռեւս ոչ մի գումար չի փոխնցվել: Թեթրը նաեւ տեղեկացնում է, որ ըստ շրջանառվող լուրերի, նշված տարածքները գնել եւ սեփականացրել է «Ֆլեշ Բարսեղի» որդին` Հայկ Բեգլարյանը: AravotԿոռուպցիայի դեմ պայքարի օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Երեւանի տնտեսագիտական պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր ԲՀԿ նախկին անդամ Արմեն Ճուղուրյանի գործի դատական քննությունը: Սեպտեմբերի 22-ին նա ձերբակալվել էր` քաղաքացուց 5000 դոլար կաշառք վերցնելու համար` այդ քաղաքացու որդուն բուհի հեռակա ուսուցման համակարգ ընդունելու նպատակով: Ճուղուրյանին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` առանձնապես խոշոր չափի կաշառք, որով նախատեսվում է ազատազրկում 7-12 տարի: Սակայն երեկ, երբ իր մեղադրական կարճ ճառն ասաց մեղադրող Արամ Ամիրզադյանը, պարզվեց, որ Ճյուղուրյանը մեղադրվում է ՔՕ 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով` խոշոր չափերով խարդախություն, որի համար նախատեսվում է 2-ից 6 տարի ազատազրկում: Ըստ «Ա1+»-ի` ամբաստանյալն ընդունեց իր մեղքը եւ նշեց.«Դրդիչը, նախաձեռնողը ես չեմ եղել, այլ դիմացինը: Եթե ես ստիպեի կաշառք տալ, դա լուրջ հանցանք կլիներ: Ես ընդունում եմ, որ պահի ազդեցության տակ գայթակղվել եմ ու շատ եմ զղջում դրա համար»: Թերթը նշում է, որ ըստ գործի նյութերի,  ամբաստանյալը «գայթակղվել» է երկու անգամ` սկզբում վերցնելով 1000, այնուհետեւ` 4000 դոլար: Hayoc-ashxarhՀարցը կքննարկի հունվարի 12-ին Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրութունների սահմանադրականության հարցը կքննարկի հունվարի 12-ին: Զեկուցողն է լիելու ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննսիյանը: Թերթը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ի Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության  միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարան էր ներկայացել նոյեմբերի 19-ին: Hraparak4 նոր անդամներ Երեկ ԱԺ պատգամավորները 7 թեկնածուներից ընտրեցին Հեռուստատեսության եւ ռադոյի ազգային հանձնաժողովի  4 նոր անդամների. Կորյուն Առաքելյանին` «Ազգային միաբանություն» կուսակցությունից, հարկայինի նախկին աշխատող  Արամ Մելքոնյանին, «Հանրապետություն» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների նախկին անդամ, այժմ անկուսակցական Արմեն Մկրտչյանին եւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հայկ Քոթանյանին: Ովքեր որեւէ առնչություն ունեին լրագրության հետ` լրագրող Գեւորգ Հարությունյանը, «Ստերեոստուդիայի» վարող Կարեն Վարդանյանը եւ Հանրային հեռեուստատեսության «Մայրաքաղաք» ծրագրի նախկին թղթակից Գոհար Արշակյանը դուրս մնացին մրցույթից: Ընտրվեցին նախկին չինովնիկները, որոնք դեռ չեն առնչվել էլեկտրոնային լրատվամիջոցների հետ, լայն ճանաչում չունեն հանրության շրջանում, ինչպես օրենքն է պահանջում: Բայց այս բոլոր բացերը նրանք կլրացնեն իշխանություններին հլու-հնազանդ ծառայելով: Azg-oratertՊոլսո հայոց պատրիարքարանը պատրաստվում է աթոռակից պատրիարքի ընտրությանը Դեկտեմբերի 3-ին տարածված հաղորդագրությունը, որը հրապարակված է ինչպես պատրիարքարանի պաշտոնական կայքէջ «Լրաբերում», այնպես էլ «Հայ թերթում», համայնքին իրազեկել է աթոռակից պատրիարքի ընտրության մասին: Ահա թե ինչ է գրված հաղորդագրության մեջ. «Պատրքիարքարանի կրոնական ժողովը նկատի ունենալով Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի ընտրված լինելու հանգամանքը, 2008-ի դեկտեմբերի 24-ին հայտարարել էր Նորին սրբությանը Թուրքիայում ցմահ հոգեւոր պետ ճանաչելու որոշման մասին: 2009-ի նոյեմբերի 13-ին որոշվել էր աթոռակից պատրիարքի ընտրության մասին դիոմում ներկայացնել իշխանություններին: Պատրիարքական փոխանորդ Շահան արք. Սվաճյանը, կրոնական ժողովի ատենապետ Արամ արք. Աթեշյանը, ատենադպիր Գրիգոր ավագ քահանա Դամադյանը 2009թ-ի դեկտեմբերի 3-ին ներկայացան Ստամբուլի նահանգապետարան եւ դիմումագիրը հանձնեցին նահանգապետ Մուամմեր Գյուլերին: Մեծարգո նահանգապետը հետաքրքրվեց Նորին ամենապատվության առողջական վիճակով, խոստացավ նկատի առնել ներկայացված խնդրանքը, իսկ աթոռակից պատրիարքի ընտրության դիմումը փոխանցեց ներքին գործերի նախարարություն: 168-jamԽտրականություն ՀՀ կառավարությունը բավարարել է կոալիցիոն խմբակցությունների 5 մլն դրամ արժողության մոտ 200 առաջարկները: Այդ գումարի կեսը` 2,5 միլիարդը բաժին է ընկել ՀՀԿ-ին,  2,1 մլրդ` ԲՀԿ-ի առաջարկություններին: Մոտ 400 միլիոն դրամ էլ ուղղվել է ՕԵԿ-ի առաջարկների իրագործմանը: ԱԺ ընդդիմության 80 առաջարկներից ընդամենը մեկն է ընդունվել: Չեն ընդունվել նաեւ անկախ պատգամավորների 100-ից ավելի առաջարկները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter