HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվեց ոստիկանների գործով դատաքննությունը

police_26.11.09Սոնա  Մաշուրյան Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Պաշտոնեական լիազորությունները անցնելու մեղադրանքով Ոստիկանության Երեւանի վարչության Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Անդրանիկ Մանուկյանի եւ Գեղամ Գրիգորյանի դեմ  գործով դատաքննությունը: Մեղադրող Աշոտ Նադոյանը 3 աշխատանքային օր ժամանակ խնդրեց մեղադրական ճառը պատրաստելու համար, դատարանը` դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, դատական նիստ նշանակեց դեկտեմբերի 16-ին: Նախատեսվում է, որ այդ օրը ճառերով հանդես կգան ե’ւ մեղադրող, ե’ւ պաշտպանական կողմերը: Մինչ  դատաքննության ավարտը դատարանը հետազոտեց  վերջին, գործի առանցքային ապացույցը` անցյալ տարվա մարտի 2-ի լուսադեմին ոստիկանների կողմից Երեւանի Մաշտոցի պողոտայում երկու քաղաքացիներին հարվածներ հասցնելու պահը արձանագրած տեսասկավառակը: Ամբաստանյալները ընդունեցին, որ տեսասկավառակում պատկերված են իրենք, սակայն նորից հայտարարեցին, որ տեսասկավառակում արտացոլված չէ միջադեպի սկզբնամասը, երբ քաղաքացիները հայհոյում էին եւ քարեր շպրտում իրենց ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter