HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ստալինի և Լենինի հատորները որպես «կպչան» են օգտագործվում Գայ գյուղի ամբուլատորիայում

Gay-cultural-center_10.12.0 Արմավիրի մարզի Գայ գյուղում արդեն մոռացել են, թե երբ են վերջին անգամ հաճախել մշակույթի տուն, կինո եւ թատրոն: Գյուղացիները պատմում էին, որ իր մեծությամբ եւ հարմարավետությամբ գյուղի մշակույթի տունը մարզում լավագույններից մեկն է եղել: «Վերջին մի քանի տարում մշակույթի տունն այնպես ավերվեց, ոնց որ Ղարաբաղի պատերազմը մեր գյուղում կատարված լինի: Մշակույթի պալատից միայն պատերն է մնացել` մարդու լաց է գալիս: Եթե այս տարի տանիքը չվերանորոգվի` քարը քարին չի մնա, հիմնովին կքանդվի: Այսօր մշակույթի տունը օդ ու ջրի պես պետք է համայնքին: Երիտասարդները զբաղմունքի միջոց չունեն ու պարապությունից գողություն էլ կանեն, թմրամոլություն կանեն, թղթախաղ կխաղան: Տարիներ առաջ մարդիկ դաշտից տուն էին շտապում, որ գնային մշակույթի տուն կինո նայելու: Հիմա ոչ մի զբաղմունքի միջոց չկա: Մարդիկ պատերի տակ նստած թղթախաղ ու նարդի են խաղում»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Գայի գյուղապետ Սեյրան Մարկոսյանը: ambulance_10.12.09Գյուղի մշակույթի տանը տեղակայված գրադարանն այժմ տեղափոխվել է գյուղապետարանի շենք: Թեեւ գրադարանի սենյակն այնքան էլ հարմարավետ չէ, սակայն գյուղացիներն ուրախ են, որ գոնե գրքերը ոչնչացումից փրկվել են: Գայ գյուղում ոչ միայն մշակույթի տունն է ավերակ վիճակում, այլեւ նախկին բժշկական կենտրոնի երկհարկանի շենքը: Այժմ նախկին հիվանդանոցի մի մասն է օգտագործվում միայն, այն էլ որպես ամբուլատորիա: Շենքը խիստ վթարային է, եւ պատերից քարերն արդեն պոկվում թափվում են: Բժշկական կենտրոնից մնացել է պատին փակցված ցուցանակն ու կնիքը: ambulance_payt_10.12.09 Անհասկանալիորեն տնօրենի «պաշտոնը» նույնպես մնացել է հնով: Բժշկական կենտրոնի տնօրեն Անահիտ Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հատկապես ձմռան ամիսներին աշխատողները դժգոհում են, որ սենյակները չեն ջեռուցվում: «Սպասարկում ենք 4 գյուղի մոտ 7000 ազգաբնակչությանը: Հատկապես այս օրերին սառչում ենք, չենք կարողանում արագ աշխատել ու հիվանդներն էլ կուտակվում են»,-նշեց Ա. Մկրտչյանը: havaqarar_10.12.09Ամբուլատորիայում բոլոր աշխատասենյակները ջեռուցվում են փայտե վառարաններով: Աշխատակազմի տնտեսումների հաշվին օրեր առաջ փայտ են գնել եւ դրանով էլ տաքացնում են սենյակները: Վառարանը վառելու «գործից» էլ դժգոհում է ամբուլատորիայի հավաքարարը: Փայտը խոնավ է, իսկ նավթի փոխարեն որպես «կպչան» օգտագործում են Ստալինի կամ Լենինի հատորները: «Հիվանդանոցում աչքի եւ մանկական բաժանմունք ունեինք: Այսօր այդ ամենը դարձել է միայն ամբուլատորիա: Շենքն էլ վթարային է: Աստված չանի` մի օր կարող է փլվի աշխատողների վրա: Բոլոր պետական մարմիններին դիմել ենք, ասում են ճգնաժամի պատճառով ոչինչ չենք կարող անել»,-ավելացրեց Ս. Մարկոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter