HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորվել են «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալն ու ցմահ դատապարտվածների բաժնի պետը

kalanq«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների փախուստի  դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 2 անձի՝  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, անվտանգության ապահովման գծով պատասխանատու, փոխգնդապետ Մանուկ Միքայելյանին եւ նույն հիմնարկի ցմահ դատապարտվածների բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սերժիկ Թամրազյանին՝ պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է  կիրառվել կալանավորումը: Հիշեցնենք, որ սույն քրեական գործի շրջանակներում  պաշտոնեական անփութության համար  մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի եւս երեք աշխատակցի, ովքեր դեկտեմբերի 1-ից գտնվում են նախնական կալանքի տակ: ՀՀ  հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter