HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորը ոտնահարել է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը

Բաց նամակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին

Այսօրվա մամուլից տեղեկացա, որ, մեջբերում եմ՝ «Երեկ ՀՀ դատական պատմության մեջ աննախադեպ որոշում է կայացվել. դատարանը ոչ միայն կալանք է դրել «Հրապարակ» օրաթերթի գույքի վրա, այլև որոշմամբ թերթին արգելել է տվյալ դատական գործի վերաբերյալ  հրապարակումներով հանդես գալ։ Որոշումը կայացրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը, և որ ամենահետաքրքիրն է՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի հայցի հիման վրա։ Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԴԱՀԿ մի աշխատակից երեկ ներկայացել է «Հրապարակի» խմբագրություն և տեղեկացրել, որ դատարանը արգելանք է դրել օրաթերթի գույքի և խոսքի ազատության վրա» (այս մասին գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը, սույն մեջբերումը կատարված է ըստ tert. am կայքի)։

Պարոն նախարար, իբրեւ հայցի ապահովման միջոց գույքի վրա կալանք դնելը դեռ ինչ-որ տեղ կարելի հասկանալ, սակայն հրապարակումներով հանդես գալու արգելանքը խոսքի ազատության աղաղակող ոտնահարում է:

Համեստ փորձագետիս կարծիքով Դատավորն այդ որոշմամբ խախտել է ՀՀ Սահմանադրությունը: Հիմնավորեմ. խոսքի ազատությունը ամրագրված է Սահմանադրության 27-րդ հոդվածում, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից։ Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»։

Այս իրավունքը, համաձայն Սահմանադրության 43-րդ հոդվածի կարող է սահմանափակվել «ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՈՎ, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար» (ընդգծումը իմն է – Մ. Հ.),

«ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՈՎ », ասված է Սահմանադրության մեջ. չեմ կարծում թե ինչ-որ մի դատավորի որոշումը օրենք է:

Այնուհետեւ, դատավորը ոտնահարել է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը, որի 4-րդ հոդվածի 3-րդ մասում, հատուկ խոսքի ազատության թշնամիների համար, ամրագրված է.

«3. Արգելվում է՝

1) գրաքննությունը.

2) որեւէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի նկատմամբ»:

Իր որոշմամբ դատավորը միանգամից երկու ապօրինություն է թույլ տվել. ա) Լրատվական գործունեություն իրականցնողի նկատմամբ կիրառել է տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանք, ինչն ԱՐԳԵԼՎԱԾ է բ) ըստ էության գրաքննություն է նախատեսել թերթի նկատմամբ, ինչն ԱՐԳԵԼՎԱԾ է:

Կարծում եմ Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման այս աղաղակող փաստը պետք է արաժանանա խիստ դատապարտման, եւ ձեր կողմից պետք է կիրառվեն համապատասխան միջոցառումներ, որպեսի այն վերացվի ու այլեւս երբեք եւ որեւէ մեկի կողմից չկիրառվի, ինչքան հզոր պաշտոնյաներիի շահերը պաշտպանելուն էլ որ այն միտված լինի:

Մեսրոպ Հարությունյան

ՀՀ քաղաքացի

Մեկնաբանություններ (6)

Վահագն
7 և 8 կոմնտներ գրողներին - Գործելու փոխարեն շատ եք խոսում: Կարդացեք իմ գրածը օրենքի վերաբերյալ, բայց զուբրիտ պետք չի անել:
Սևակ
Վահագն, լավ երևում է, որ խորացել եք օրենքներ կրծելու մեջ, սակայն տարրական բաները ընկալելու առայժմ ունակ չեք. Ուղղակի հոդվածագիրը ձեզ պետք է երևի տղաս-ի փոխարեն ասեր , որ ձեր՝ զուբրիտի համար նախատեսված ուղեղին հասանելի լիներ..
Մեսրոպ Հարությունյան
Թեպետ որոշել էի չպատասխանել, քեզ .... (բազմակետը ինքդ բացիր), բայց պիտի ասեմ, որ բարբաջանքդ կարդալուց հետո հորդ բառերով քեզ «պատվեցի».... մնացյալը լռություն է....
Մեսրոպ Հարությունյան
Քեզ նման խոսքի ազատության թշնամի վայ «իրավաբանների» բոլոր արգումենտներն վաղուց ծանոթ եմ եւ կռվում եմ նրանց դեմ, ուստի նրանց հետ խորհրդակցելու կարիք չունեմ, ես զրուցել եմ մեդիա փորձագետ իմ բոլոր ընկերների հետ եւ բոլորն էլ իմ կարծիքին են եւ իմ մեկնաբանությունները ճիշտ են համարում... Ու այլեւս անիմաստ է քեզ նմանների հետ բանավիճել, որովհետեւ հենց ձեր դատողություններն են նեղմիտ ու միակողմանի: Ու այլեւս ցանկություն չունեմ քեզ հետ վիճելու տղաս, դու հասարակ բանը, այն է՝ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ արդեն 20 տարի Հայաստանում վերացված է, չես հասկանում.... Երեւի երազում ես դրա վերադարձը...
ՄեսրոպՀարությունյան
Վահագն, դուք մեջբերում եք զանազան օրենքներից եւ միտումնավոր շրջանցում եք իմ մեջբերումը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքից, որի 4-րդ հոդվածի 3-րդ մասում, հատուկ խոսքի ազատության թշնամիների համար, ամրագրված է. «3. Արգելվում է՝ 1) գրաքննությունը. 2) որեւէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի նկատմամբ»: Խմբագրական անկախությունը մամուլի ազատության կարեւոր բաղկացուցիչն է եւ ոչ մի դատավոր, ոչ մի պատճառաբանությամբ իրավունք չունի հարկադրել լրատվամիջոցին գրել կամ չգրել այսինչ կամ այնինչ հարցի մասին, ժամանակավոր լինի դա, թե մշտապես....Այսինքն իրավունք չունիազդել խմբագրականբովանդակության վար: Որովհետեւ դա նշանակում է նաեւ գրաքննություն հաստատել թերթի նկատմամամբ, ինչը նույնպես իմպերատիվ կերպով արգելված է:
W. Wallace
Օրենքներ մեջբերելու կարիք էլ չկա, ակնհայտ անհիմն որոշում է: Կարինե Պետրոսյանին՝ կարգապահական պատասխանատվության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter