HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Վեմ» ռադիոկայանը ստիպված է հեռարձակվել միջկառավարական պայմանագրով

10-12_Radio-VEMՀարվարդի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը և այլ առաջատար կրթօջախներ շահույթ չհետապնդող, մասնավոր հաստատություններ են, և այդ հաստատություններին կրթաթոշակ տվողը ազատվում է հարկերի 30%-ից: Ինչպես դեկտեմբերի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, արտասահմանում հարկային արտոնությունների մի ամբողջ համակարգ են ստեղծել, որպեսզի կարողանան դրանով խթանել կրթությունը: «Իսկ մեզ մոտ, նախ, կրթական հաստատություններին պարտադրում են, որ բիզնես հաստատություններ, այսինքն` ՍՊԸ լինեն, ինչպես մեր «Վեմ» ռադիոկայանին պարտադրեցին, որ ՍՊԸ լինի: Մենք ասում ենք. «Մենք շահույթ չենք ուզում հետապնդել: Դասական երաժշտություն պիտի հնչի, հոգևոր, մշակութային հաղորդումներ: Գովազդ չկա»: «Չէ,- ասում են,- պիտի շահույթ հետապնդես»: Եվ, փաստորեն, մենք արդեն 8-րդ տարին է, եթերում ենք, համառորեն ապացուցում ենք, որ կարելի է եթերում լինել` առանց գովազդի, բարձր արժեքների հետամուտ լինելով»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, ով նաև «Վեմ» ռադիոկայանի նախագահը և գլխավոր խմբագիրն է: Նա հավելեց, որ որպեսզի շրջանցի ներքին օրենսդրության արգելքը, «Վեմ» ռադիոկայանը Հայաստան-Արցախ միջկառավարական պայմանագրով է հեռարձակվում: Մինչդեռ, «Վեմի» նախագահի խոսքերով` աշխարհում ամենահզոր ռադիոկայանները հանրային ռադիոկայաններն են: Օրինակ` ԱՄՆ-ում որևէ մասնավոր ռադիոկայան չի կարող ոտք մեկնել NPR-ի հետ (Ազգային հանրային ռադիո): «Ամեն մի նվիրատու, որ նվիրատվություն է անում NPR-ին, այդ նվիրատվության 30 տոկոսի մասով նույնիսկ հարկերից է ազատվում: Իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter