Դատական նիստ դեռ չի նշանակվել
«Կեղծիքների եւ խախտումների մասին չեմ ուզում կրկնել, քանի որ այդ ամենի մասին ես բազմիցս խոսել եմ (ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր) եւ այդ ամենի ապացուցողական փաստերը ներկայացրել եմ դատարան»,- գրել է քաղաքացի Պարույր Գուլգուլյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատաավոր Մհեր Արամանյանին ուղղված դիմումում: Գուլգուլյանը 16 օր առաջ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, որը գործը վարույթ է ընդունել, սակայն մինչ օրս դատական նիստ չի նշանակել:
Պարույր Գուլգուլյանը դատարանից խնդրել է գրավոր տեղեկացնել, թե ինչու են ուշադնում դատական նիստի նշանակման օրը: Հիշեցնենք, որ Գուլգուլյանը իրավական քաշքշուկների մեջ է հայտնվել 1994 թվականից: Այս ընթացքում նա 53 հազար դոլարի վնաս է կրել, բազմիցս իրավապահներին է դիմել, մոտ 30 դատական հայց է ներկայացրել դատարան, սակայն, իր կարծիքով, արդար դատավճռի մինչ օրս չի հասել:
Գուլգուլյանը Վերաքննիչ դատարանից պահանջում է դատարանում ապահովել այն անձանց ներկայությունը, որոնք առնչվում են գործի հետ եւ որոնք Գուլգուլյանի խոսքով` կեղծիքներ են թույլ տվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել