HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Արդեն 9 ամիս է` Հայաստանի ֆինանսական համակարգում կա օմբուդսմեն

10-12_hashtararՀՀ քաղաքացի Իրինա Ղազարյանը հաշտարարի շնորհիվ ետ է ստացել 120 եվրո: Այս ամառ Իրինան 14 օրով գնացել էր Անթալիա` հանգստանալու: Այստեղ նրա հետ դժբախտ դեպք էր պատահել, եւ նա հայտնվել էր հիվանդանոցում:: Այն գործակալությունը, որից Իրինան գնել էր հանգստյան ուղեգիրը, ուներ հեռախոսահամար, որին կարող էին դիմել զբոսաշրջիկները, եթե իրենց հետ ինչ-որ բան պատահեր: Իրինայի խոսքերով` ինքը զանգել է այդ հեռախոսահամարով, նրան տարել են հիվանդանոց, առաջարկել վիրահատել, բայց հրաժարվել է, բժիշկը դեղեր է նշանակել, և Իրինան իր գումարով գնել է դրանք: Նրան վստահեցրել են, որ վերադառնալուն պես այդ գումարը գործակալությունը կվերադարձնի: Վերադառնալուց հետո, սակայն, գործակալությունը հրաժարվել է վճարել գումարը` տարբեր պատճառաբանություններով. «Օրինակ` ասում էին, որ առողջական խնդիրներ ես մինչև ճամփորդելն ունեի և այլն: Բայց մինչ հանգստանալու մեկնելը ես ստուգվել էի մանրակրկիտ և իմ մոտ որևէ հիվանդություն չէր հայտնաբերվել: Դիմեցի հաշտարարին և 5 օրվա ընթացքում ինձ վերադարձվեց գումարը: 2009 թ. հունվարի 24-ից Հայաստանում իր գործունեությունն է սկսել ԱՊՀ–ում առայժմ միակ Ֆինանսական համակարգի հաշտարարը, որի ծառայությունները քաղաքացիների համար բացառապես անվճար են: Ո'չ Հաշտարարին դիմելիս, ո'չ փոխհատուցումը ստանալիս սպառողը չի վարձատրում գրասենյակին: Հոգաբարձուների խորհրդի նիստում հունվարի 8-ին Ֆինանսական համակարգի հաշտարար և հիմնադրամի կառավարիչ նշանակված Փիրուզ Սարգսյանը կարծում է, որ այս գրասենյակի անհրաժեշտությունը Հայաստանում կար. «Արտերկրում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և այլ զարգացած երկրներում այս ինստիտուտը մեծ տարածում ունի: Հայաստանում ևս անհրաժեշտություն կար սպառողների շահերի պաշտպանության ֆինանսական ոլորտում: Անցյալ տարվա ընթացքում ԿԲ-ն արձանագրել էր 40-ից ավելի դեպքեր, երբ հաճախորդները դիմում-բողոքներ էին հղել բանկին` կապված իրենց շահերի պաշտպանության հետ, ինչը ևս ազդակ հանդիսացավ»: Գրասենյակը, որտեղ աշխատում է 11 մարդ` իրավաբաններ և տնտեսագետներ, բաղկացած է 2 մասից` հեռախոսազանգերի ընդունման բլոկ և բուն պահանջներն ուսումնասիրողներ: «Նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների շահերի պաշտպանությունն է, սպառողների բողոքների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը: Հաշտարարի գործունեության սկզբունքներն են անկողմնակալությունը, թափանցիկությունը,արդյունավետությունը, արդարությունը»,- մեզ հետ զրույցում նշեց հիմնադրամի կառավարիչ Փիրուզ Սարգսյանը: 2008 թ. հուլիսի 12-ին ընդունվել է օրենք` «Ֆինանսկան համակարգի հաշտարարի մասին», որն ուժի մեջ է մտել օգոստոսի 2-ից: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ-հիմնադրամն ունի իրավաբանական անձի կարգավիճակ, շահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է և միակ հիմնադիրը համարվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը: Այն ֆինանսավորվում է ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և բրոքերների, ներդրումային ընկերությունների, գրավատների, արտարժույթի առքուվաճառք և դրամական փոխանցումներ իրականացնող անձանց պարտադիր վճարումներից: Փիրուզ Սարգսյանի խոսքերով` այս բոլոր կազմակերպությունների դեմ հաշտարարը կարող է պահանջ ներկայացնել. «Օրենքն ամրագրում է, թե յուրաքնաչյուրն ինչ չափով է ներդրումներ կատարում հիմնադրամի ֆինանսական միջոցներին, և դրանք ուշացնելու դեպքում ԿԲ-ն կիրառում է տույժեր: Կառույցը գործում է ամբողջովին ինքնուրույն»: Օրենքում ամրագրված են նաև հաշտարարի իրավասությունները: Հաշտարարն իրավասու է քննել 2008 թ.-ի օգոստոսի 2-ից հետո տեղի ունեցած դեպքերից ծագած ֆիզիկական անձանց պահանջները, որոնք պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 6-ամսյա ժամկետում: Գույքային պահանջը չպետք է գերազանցի 10մլն. դրամը և պետք է նախապես ներկայացվի ֆինանսական կազմակերպությանը: Հաշտարարի գրասենյակը մերժում է քննել բողոքը, երբ նույն պահանջի վերաբերյալ առկա է դատարանի վճիռ կամ վարույթում քննվում է նույն պահանջի վերաբերյալ գործ, կամ էլ պահանջն ակնհայտորեն զրպարտիչ է, այն ներկայացնող հաճախորդի վարքագիծն` անբարեխիղճ: Հաշտարարի խոսքերով` ամենատարածված դիմումը նախկին ԽՍՀՄ պետբանկի ավանդների վերադարձի խնդրով է, որով իրենք չեն զբաղվում, իսկ քաղաքացիների` քննության ենթակա դիմում-բողոքները ավելի շատ բանկերի դեմ են ուղղված, երկրորդ տեղում են ապահովագրական ընկերություններն, գրավատները եւ այդպես շարունակ: Գործունեության 11 ամիսների ընթացքում հաշտարարի գրասենյակ բավարարել է 30 դիմում-բողոք, 11-ը ընթացքի մեջ է, 10 բողոք էլ մերժվել է: Փիրուզ Սարգսյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս լինել ուշադիր, որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ նախ կարդալ և հասկանալ ողջ պատասխանատվությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter