HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու «օրենքով գող», մեկ` քրեական «հեղինակություն»

Նախօրեին` ժամը 15:30-ի սահմաններում, ոստիկանության 6-րդ վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ օգտագործելու ու պահելու կասկածանքով Աբովյան քաղաքում գործող «Վան» ռեստորանային համալիրից բերման են ենթարկել հանցավոր աշխարհում հեղինակություն վայելող, նախկինում 2 անգամ դատապարտված, 43-ամյա «Պռատ» մականունով Ռադիկ Մկրտչյանին, նախկինում 1 անգամ դատապարտված, հանցավոր միջավայրում «օրենքով գող» ճանաչված, 30-ամյա «Աֆուլիկ» մականունով Ռաֆայել Գոյեցյանին և նախկինում 1 անգամ դատապարտված, հանցավոր աշխարհում «օրենքով գող» ճանաչված, 34-ամյա «Մանեթի տղա Սամվելիկ» մականունով Սամվել Հարությունյանին: «Ռադիկ Մկրտչյանի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 1,4, Ռաֆայել ոյեցյանի մոտից` մոտ 3 գրամ կանաչ գույնի, մանրացված, հաշիշ թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ Սամվել Հարությունյանի մոտ հայտնաբերվել է 10 սմ շեղբի երկարությամբ «Gesbes» գաղտնի փականով դանակ: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter