HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական փորձաքննության եզրակացությունը կորցրել է ուժը

Հրազդանի  երկաթաքարի հանքավայրի շահագործման  աշխատանքային նախագծի վերաբերյալ պետական բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը կորցրել է ուժը: Ինչպես նշում է բնապահպանության նախարարությունը 2009թ. նոյեմբերի 25-ին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին ուղղած նամակում, նախագիծը դրական եզրակացություն է ստացել 2008թ. հոկտեմբերի 13-ին: Արդեն տարուց ավել է անցել, իսկ նախագիծը ներկայացնող «Նագին» ընկերությունն այդպես էլ չի սկսել հանքի շահագործման աշխատանքները: Դա հիմք է տալիս կիրառել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դրույթը (հոդված 11, կետ 4)` եզրակացության ուժը կորցնելու մասին: Հիշեցնենք, որ 2008թ. հոկտեմբերից սկսած Հրազդանի Օրհուս կենտրոնը հասարակական կամպանիա էր սկսել Հրազդանի երկաթաքարի հանքավայրի շահագործման դեմ, որին միացան տեղի 11 հասարակական կազմակերպություներ եւ հասարակական կազմակերպություն Երեւանից: Հրազդանի երկաթաքարի հանքավայրի շահագործման դեմ հավաքվեց 2000-ից ավելի ստորագրություն: Ինչպես  կարծում է Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Էդգար Ենգիբարյանը, նախագծի  ձգձգումը կարող է ունենալ եւ տեխնիկական պատճառներ, սակայն հասարակական կամպանիայի ազդեցությունն ակնհայտ է:  «Մենք դիմեցինք կառավարությանը, դիմեցինք հասարակայնությանը, տեղեկացրեցինք նախագծի ռիսկերի մասին: Շատերը կասկածում էին` ստորագրեն, թե ոչ: Հարցրեցինք, թե ինչպես է այդ ամենին վերաբերվում մարզպետարանի ղեկավարությունը: Այժմ մենք գիտենք, որ լավ հարթակ է ստեղծվել նրա համար, որպեսզի մարդիկ կարողանան արտահայտել իրենց կարծիքը եւ զգան, որ այդ կարծիքը հաշվի են առնում»,- «ԷկոԼուրի» հետ զրույցում ասել է Էդգար Ենգիբարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter