Կմասնակցեն ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր առավոտյան պետք է մեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 24-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով։
Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը, տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը եւ պաշտոնատար այլ անձինք։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել