HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում

11_12-Avazakayin-hardzakumԴեկտեմբերի 9-ին` ժամը 19.00-ին, 5 անհայտ անձինք, որոնցից 4-ը` դիմակներով, զինված 2 ատրճանակով, մտել են Դավիթ-Բեկի փողոցի թիվ 220/18 տուն, ատրճանակի սպառնալիքով` կպչուն ժապավենով կապել տանտիրոջ` 34-ամյա Հրաչյա Գ.-ի ձեռքերը, ծեծի ենթարկել կնոջը` 37-ամյա Լիանա Գ.-ին ու որդուն` 12 տարեկան Արշակ Գ.-ին: Հանցագործները ծածել են նաև ընտանիքին հյուրընկալված` 28-ամյա Հովհաննես Գ.-ին, 41-ամյա Նարինե Գ.ին ու վերջինիս որդուն` 16 տարեկան Յուրի Գ.-ին` պատճառելով վնասվածքներ: Այնուհետև, հափշտակելով 800 դոլար, 52 հազար դրամ, 100 հազար դոլար արժողության ոսկյա զարդեր, 2 բրոնզե և մարմարե արձանիկներ, 3 բջջային հեռախոս, Հրաչյա Գ.-ի ավտոմեքենայի տեխանձնագիրը, ավտոմեքենայի ու բնակարանի բանալիները` հարձակվողները դիմել են փախուստի: «Պատճառվել է 39 միլիոն 243 հազար դրամի նյութական վնաս: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչուևթյունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter