Ավտոպատահար. կան զոհեր
Այսօր Վանաձորի շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02.50-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մամուլի բաժնի փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Տոյոտա Լենդ Կրուիզեր» մակնիշի 13 ԼԼ 303 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդ, 1982 թ. ծնված Ա. Հակոբյանը եւ ուղեւոր, 1973 թ. ծնված Վ. Սաքանյանը տեղում զոհվել են, իսկ մյուս ուղեւորը` ՌԴ Կորոլյով քաղաքի բնակիչ, 1979 թ. ծնված Ս. Սարգսյանը, տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել