HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ալբերտ Ազարյան. «Ես նախագահին չեմ հայհոյել»

11-12_A.Azaryan«Ես ազնվությամբ եմ ասում` այնքան վատ վիճակում եմ հիմա: Ինչո՞ւ պետք է ես վարկաբեկեմ մեր ղեկավարին, ես նայեցի ինտերնետով, այնտեղ ես ասում եմ, որ եթե Սերժ Սարգսյանը նախագահ լինի, մեր դրությունը շատ կլավանա ու այդտեղ մեկ էլ գլուխս թափ եմ տալիս ու...: Ախր ո՞նց կարող է նման բան լինի, դա հնարավոր չէ»,- քիչ առաջ մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը հայտարարեց, որ ինքը երբեւէ չի հայհոյել նախագահ Սերժ Սարգսյանին: Սակայն օրեր առաջ ինտերնետում հայտնված տեսանյութում երեւում է, որ Ազարյանը նախագահին գովելուց հետո հեռանում է նկարահանման տաղավարից` Սերժ Սարգսյանին հայհոյելով: «Եթե ես դա ասել եմ, ուրեմն պետք է ցույց տային երկու տարի առաջ, ինչ-որ մեկն ուզում է ինձ վարկաբեկի, ես զգում եմ, որ մարդիկ ինձ հարգում-սիրում են, ինչ-որ մեկը նախանձություն է արել: Դրանց պետք է այնպիսի տույժ տան, որ հասկանան, որ նման բան չի կարելի անել»,- ասում է 80-ամյա Ալբերտ Ազարյանը, ով կարծում է, որ տեսանյութը մոնտաժված է: Ալբերտ Ազարյանն ասաց, որ չի հիշում, թե նկարահանումը երբ եւ որտեղ է կատարվել. «Հիմա զբաղվում են դրանով, փորձում են գտնել, թե ով է տարածել»: Ալբերտ Ազարյանը կարծում է, որ Հրանտ Թոխատյանը եւս չի հայհոյել Երեւանի քաղաքապետին.  «Երեւի նրանն էլ են մոնտաժել»: 80-ամյա մարմնամարզիկը նշեց, որ տեսանյութերի հրապարակումից հետո իրեն որեւէ մեկը չի զանգահարել եւ չի անհանգստացրել: Ի դեպ, Ալբերտ Ազարյանն այնքան հուզված էր, որ նախ պատմեց տեսանյութի բովանդակությունը, այնուհետեւ ասաց, թե ինքը չի տեսել այն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter