HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում մեկնարկել է բնակարանների բաշխման գործընթացը

2009 թ. «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող  բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում Գյումրիում մեկնարկել է անօթևաններին բնակարանների բաշխման գործընթացը: Նոյեմբեր ամսին բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու նպատակով հանձնաժողով են հրավիրվել Գյումրու անօթևանների հերթացուցակի 1200 ընտանիքներ, 1 սենյականոց բնակարան ստացողներից` 1-500,  2 սենյականոց բնակարան ստացողներից` 1-500 և 3 սենյականոց բնակարան ստացողներից` 1-200 հերթական համարներում ընդգրկված անձինք, որոնցից մինչ օրս հանձնաժողով են ներկայացել. 1 սենյականոց բնակարան ստացող հավակնորդներից - 292-ը, 2 սենյականոց բնակարան ստացող հավակնորդներից - 314-ը, 3 սենյականոց բնակարան ստացող հավակնորդներից - 120-ը, Ընդամենը 1200-ից 726-ը: Ներկայումս «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ֆինանսավորմամբ իրականացվող «Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի`  պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում կատարում է իրազեկում և ուսումնասիրություն այն անօթևան ընտանիքների շրջանում, ովքեր բնակարանների բաշխման հանձնաժողով չեն ներկայացրել բնակարաններ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նշենք նաև, որ մինչև 2003 թվականը բնակարանների բաշխումը իրականացվում էր Գյումրու քաղաքապետարանի, 2003-2008թթ. Շիրակի մարզպետի կողմից, ապա ներկայումս ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ բնակարանների բաշխումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը: ՀՀ քաղաքաշինության նախարարի 25.11.2009թ. N 257 հրամանով թվով 17 Գյումրեցի անօթևանների հատկացվել է բնակարաններ: Բնակարանների բաշխման հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրում է բնակարաններ ստանալու հավակնող ընտանիքների փաստաթղթերը և փուլ առ փուլ ներկայացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարին հրամանագրելու նպատակով: «Շիրակ կենտրոն» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter