HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալիկ Սարգսյան. «Ոստիկանն էլ պետք է տեսնի գեղեցիկը, վեհը ու բարի հոգի ունենա»

a-sargsyan-exhibition_11.12Այսօր Ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց ՀՀ ոստիկանության 15 աշխատակիցների աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացված 61 աշխատանքների մեծամասնությունը բնանկարներ են եւ կատարված են սիրողական մակարդակով, չնայած մասնակիցներից ոմանք նաեւ Նկարիչների միության անդամներ են: «Մենք ցանկանում ենք, որ ոստիկանի մեջ դաստիարակվի արվեստի նկատմամբ սերը: Մեր ոստիկաններն անդրադարձել են հիմնականում բնապատկերներին, մարդու կեցվածքին, բնավորությանը: Սա շատ կարեւոր է, որովհետեւ ոստիկանն էլ պետք է տեսնի գեղեցիկը, վեհը ու բարի հոգի ունենա: Ոստիկանությունը միշտ լինելու է արվեստի կողքին, քանի որ մենք ինքներս էլ ստեղծում ենք այն»,- ցուցահանդեսի բացման խոսքում ասաց ՀՀ ոտիկանապետ Ալիկ Սարգսյանը: exhibition-police_11.12.09Ներկայացված աշխատանքներով հիացած էր հատկապես Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը. «Հիանալի գործեր են, մասնակիցները կարողացել են հետաքրքրիր կերպով համատեղել այս 2 տարբեր աշխարհները` նկարչությունը եւ ոտիկանական աշխատանքը: Եթե մարդու ներսում կա արվեստ, նա չի կարող դա թաքցնել, նա պիտի այն անընդհատ զարգացնի, եւ սա շատ լավ է հենց ոստիկանների համար, որ նրանք եւս կարողանան սեր զարգացնել արվեստի նկատմամբ»: p-mirzoyan_11.12.09Ըստ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի` որպեսզի ոստիկանների մեջ մաքուր, ազնիվ, բարի ու վեհ հոգի կերտվի, պետք է նրանց համար արվեստի վերաբերյալ դասախոսություններ անցկացվեն, ամիսը գոնե մեկ անգամ կազմակերպեն այցելություններ պատկերասրահ, ցուցասրահներ: «Մենք ուզում ենք, որ ոստիկան-քաղաքացի կապը կայանա, որ նրանց միջեւ կամուրջ դառնա արվեստը»,- իր խոսքում ասաց Փ. Միրզոյանը: a-berberyan_11.12.09Իսկ թե որքանով են համատեղելի ոտիկանի աշխատանքը եւ կերպարվեստը, ցուցահանդեսի մասնակիցներից Քննչական գլխավոր վարչության քննչական բաժնի ավագ քննիչ Արա Բերբերյանը պատասխանեց. «Ոստիկանը եւս ունի նուրբ ու զգայուն հոգի: Այն, որ ոստիկանները լինում են խիստ, չոր եւ այլն, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ մենք էլ մարդիկ ենք, եւ մենք էլ ունենք նուրբ ու զգայուն հոգի: Կարծում եմ` այս 2 ոլորտները սերտորեն կապ ունեն իրար հետ, քանի որ գեղանկարչության շնորհիվ կարողանում ես ճանաչել մարդուն: Սա պետք է հատկապես քննչական բաժնում աշխատելիս: Բացի այդ, մարդ բարիանում է, ձգտում վեհին,ազնիվին»: Նրա կարծիքով` ոստիկանի աշխատանքը չի անդրադառնում նկարչության վրա, հակառակը` առօրյա աշխատանքից հետո այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում, եւ արվեստը տուժում է միայն նրանով, որ նկարելու համար շատ քիչ ժամանակ է մնում: Մեկ ուրիշ մասնակցի` Արագածոտնի մարզային վարչության ռազմամոբիլիզացիոն աշխատանքների քաղաքացիական պաշտպանության գծով ավագ տեսուչ Անդրանիկ Խուդավերդյանի խոսքերով` մարդն ամեն ինչ էլ կարող է համատեղել, եւ հատուկ մոտեցում, թե ոստիկանի մասնագիտությամբ մարդը չպետք է զբաղվի արվեստով, չի կարող լինել: andranik-Xudaverdyan_11.12. «Ոստիկանությունը աշխատանք է, նկարչությունը` հոգու բավարարվածություն: Եթե ես հիմա դուրս գամ իմ աշխատանքից, ոստիկանությունը ոչինչ չի կորցնի, բայց եթե ես էլ չնկարեմ, արվեստում մի ինչ-որ բան կպակասի, քանի որ արվեստում բոլորն էլ ասելիք ունեն: Իսկ նկարելով` մի տեսակ մաքրվում ես, կիսվում, այն հոգու արտահայտությունն է,- ասաց նա, ապա ավելացրեց,- մեկը մյուսին չի խանգարում, դրանք մեկը մյուսին միայն օգնում են: Բացի այդ, մենք արվեստագետ-արվեստասեր ոստիկանների կարիք ունենք»: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter