HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆոլքսվագենը»` Արզնի-Շամիրամ ջրանցքում. կան զոհեր

Սեպտեմբերի 8-ին`ժամը 03.54-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում`Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի Կարբի գյուղի հատվածում «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի 19 ՕՕ 913 համարանիշի ավտոմեքենան  ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, Կարբի գյուղի բնակիչները ավտոմեքենայից դուրս են բերել երկու տղամարդու և մեկ կնոջ, ինչպես նաև Երևան քաղաքի Դիմիտրովի փողոցի թիվ 87 շենքի 3-րդ բնակարանի բնակիչ, 1990 թվականին ծնված Արթուր Սաֆարյանի դին, որը հանձնվել է «1-03» ծառայության աշխատակիցներին:

Ավտոմեքենայից դուրս բերված անձանցից մեկ քաղաքացի (անձը չպարզված) գտնվում է Աշտարակի ոստիկանությունում, իսկ մյուս երկուսը` (նույնպես անձերը չպարզված) մեկնել են քաղաք Երևան:

Փրկարարների օգնությամբ` կռունկի միջոցով, ավտոմեքենան դուրս է բերվել ջրանցքից, որի մեջ եղել է 20-ից 22 տարեկան անձը չպարզված աղջկա դիակ, որը հանձվել է «1-03» ծառայության աշխատակիցներին: 

Լուսանկարը` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter