HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Նիստը նշանակվեց դեկտեմբերի 18-ին

11_12-p_gulgulyan«Հետքը» գրել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը քաղաքացի Պարույր Գուլգուլյանի բողոքը վարույթ է ընդունել, սակայն դատական նիստ չի նշանակել: Գուլգուլյանը դիմում էր գրել դատավոր Մհեր Արամանյանին` խնդրելով տեղեկացնել դատական նիստի նշանակման ուշացման պատճառները: Պատճառները նրան դեռ չեն հայտնել, փոխարենը որոշվել է դատական նիստի օրը` դեկտեմբերի 18-ը: Հիշեցնենք, որ դեռեւս 94 թվականին Գուլգուլյանը 53 հազար ԱՄՆ դոլարի արժողությամբ ապրանք էր ժամանակավորապես թողել Սամվել Կարախանյանի տան բակում եւ այլեւս չէր կարողացել դրանք վերցնել այդտեղից: 1998 թվականին Արաբկիր համայնքի դատախազությունում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը հետագայում կարճվել էր եւ Գուլգուլյանը փաստացի զրկվել էր իր ապրանքներից: Նա մինչ օրս դատարանում բողոքարկում է քրեական գործի կարճման որոշումը: 2009 թվականի Նոյեմբերի 18-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը եւս մերժեց Պարույր Գուլգուլյանի պահանջը` հիմք ընդունելով նախկինում կայացրած դատական վճիռները եւ դատախազության բացատրությունները: Քաղաքացին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, որը բողոքը կլսի դեկտեմբերի 18-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter