Զոհերի թիվը շարունակում է աճել. արդեն` 141
Ռուսաստանի Պերմ քաղաքի «Կաղ ձի» կոչվող գիշերային ակումբում դեկտեմբերի 4-ի երեկոյան բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է 141 մարդ, մոտ 100 քաղաքացիներ գտնվում են հիվադնանոցներում, որոնց մի մասը դեռ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում է: Այս մասին հայտնել է Պերմի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք, որ հրդեհի պատճառ էր հանդիսացել ակումբում տեղի ունեցած տեխնիկական վթարը, որն առաջացել էր այսպես կոչված «սառը հրավառության» պատճառով: Ակումբի կառավարիչները ձերբակալված են, կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել