HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պետականությանը սպառնացող վտանգը կմիավորի ՀՀ և ԼՂՀ բոլոր քաղաքացիներին»

Erablur_11.12.09ՀՀ կուսակցական երիտասարդական կազմակերպությունների հայտարարությունը Մենք` Հայաստանի Հանրապետության կուսակցական կազմակերպությունները ներկայացնող երիտասարդներս, դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջերս հաճախակիացած ռազմատենչ հայտարարությունները պատերազմ նախաձեռնելու վերաբերյալ: Գտնում ենք, որ խաղաղությունը մարդկային պատմության կարեւորագույն առժեքներից է համաշխարհային հանրության, առավելեւս մեր տարածաշրջանի համար: Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի` պատմությունից դասեր չքաղած եւ պատերազմը վերսկսելուն ուղղված հոխորտանքները պարսավելի են անգամ այն դեպքում, եթե դրանք ունեն բացառապես քարոզչական նպատակներ: Իսկ եթե այսպիսով հող է նախապատրաստվում ռազմական գործողությունները վերսկսելու համար, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու նախեւառաջ երիտասարդությունը պատվով կընդունեն այս մարտահրավերը եւ հերթական անգամ զենքը ձեռքին կպաշտպանեն արցախցու` իր հայրենիքում ԱԶԱՏ ապրելու իրավունքը, ինչպես նաեւ արժանի հակահարված տալով ագրեսորին` կպատժեն նրան իր պատեհապաշտ գործողությունների համար` պարտադրելով նրան խաղաղություն, չբացառելով ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքների շուրջ անվտանգության գոտու ստեղծումը: Մենք  վստահ ենք, որ պետականությանը սպառնացող վտանգը կմիավորի’ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր քաղաքացիներին` անկախ նրանց սոցիալական դիրքից եւ քաղաքական հայացքներից: Որպես արտաքին սպառնալիքին հանդիման նման միասնության օրինակ, մենք` քաղաքական տարբեր ուղղվածություն ունեցող երիտասարդ քաղաքացիներս, մեր պատրաստակամությունն ենք հայտնում հայրենիքին սպառնացող վտանգի առարկայացման դեպքում մի կողմ թողնել բոլոր քաղաքական տարաձայնությունները եւ միասնաբար մարտնչել մինչեւ հաղթանակ: Հանո’ւն ազատության. Հանո’ւն խաղաղության. Հանո’ւն Հայաստանի Հանրապետության: ԱԺՄ երիտասարդական թև «Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական-երիտասարդական միություն «Հանրապետություն» կուսակցության երտասարդական թև ՀՅԴ Հայաստանի երտասարդական միություն ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան»  ուսանողական միություն ՀՌԱԿ  «Արմենակ Եկանյան» երիտասարդական  ակումբ ՍԴՀԿ  «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն Սույն հայտարարությունը ստորագրվել է այսօր, 2009թ. դեկտեմբերի 11-ին, Եռաբլուր հուշահամալիրում: Այն բաց է. ՀՀ բոլոր երիտասարդական, ուսանողական քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները կարող են ստորագրությամբ միանալ այս հայտարարությանը: 11 դեկտեմբերի 2009թ., ք.Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter