110 հազար դրամ տուգանք` 2 ծառ հատելու համար
«Հետքը» տեղեկացրել էր, որ Մոլդովական 13 հասցեում ծառեր են հատվել, մասնավորապես` հացենի եւ սալորենի: Այսօր Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ Ռոմիկ Մանգասարյանը «Հետքին» հայտնեց, որ ծառահատին տուգանել են 110 հազար դրամով` 50 հազար վարչական տուգանքն է, 60 հազարը` որպես վնասի հատուցում:
Հիշեցնենք, որ հատված ծառերի լուսանկարները տեսչությունը փոխանցել էր ոստիկանությանը, սակայն քրեական գործ չի հարուցվել: «Քրեական գործ հարուցելու համար վարչական տուգանքը պետք է գերազանցի 400 հազար դրամը, չի գերազանցել, այդ պատճառով էլ ոստիկանությունը գործ չի հարուցել»,- պարզաբանեց Բնապահպանական պետական տեսչության պետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել