Հատումները տոնածառի համար չեն արվել
«Հետքի» ընթերցողներից մեկին մտահոգել էր, թե ինչ ծառերով են ձեւավորում Հանրապետության Հրապարակում տեղադրվող տոնածառը: Տեղեկացանք, որ քաղաքապետարանը տոնածառի զարդարման համար սոճի ծառատեսակի ճյուղեր է պատվիրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ից: Բնապահպանական պետական տեսչության պետ
Ռոմիկ Մանգասարյանը «Հետքին» ասաց, որ այդ տոնածառը զարդարում են ոչ թե ծառերով, այլ էտված ճյուղերով:
«Սանիտարական էտում են անում, ներքեւի ճյուղերն են կտրում»,- վստահեցրեց Ռոմիկ Մանգասարյանը: Իսկ Կենսաբանական գիտությունների թեկնածու, ծառագետ Կարեն Աֆրիկյանը կարծում է, որ սոճիները ոչ թե սանիտարակ էտի են ենթարկում, այլ պարզապես ճյուղերը հատում են` տնտեսական նպատակով:
«Սոճիների դեպքում սանիտարակ էտումներ չեն անում, մանավանդ` անտառներում: Սանիտարան էտ անում են այն ծառերին, որոնց ճյուղերը չորացած են, ծռմռված են»,- ասում է ծառագետը: Ըստ Կարեն Աֆրիկյանի`անկախ նրանից Հրապարակում տոնածառ տեղադրեն, թե ոչ, սոճու ճյուղերը հատում են տնտեսական նպատակով:
«Սոճին Հայաստանի տարածված ծառատեսակներից չէ, դրանք արհեստական տնկումներ են` մարդու կողմից: Սոճիից ստանում են չամ արժեքավոր փայտը, որը օգտագործվում է կահույքագործության, ատաղձագործության, շինարարության մեջ: Սոճիները սովորաբար խիտ են տնկում, որպեսզի նրանք արագ բարձրանան, ձգտեն դեպի լույսը: Ծառի ներքեւի ճյուղերը չորանում, ընկնում են, բունը հաստանում է: Եթե սոճին ինքնուրույն չի հեռացնում ներքեւի ճյուղերը, մարդիկ են կտրում, որպեսզի բունը արագ հաստանա եւ շատ փայփ ստանան»,- բացատրում է ծառագետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել