Դեկտեմբեր, առաջին տասնօրյակ
Այս տարվա դեկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել են ճանապարհատրանսպորտային 58 պատահարներ, որոնց հետեւանքով 8 մարդ զոհվել է, 77-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այդ թվում` դեկտեմբերի 10-ին` նախօրեին, արձանագրվել է 13 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 18-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել