Ընթերցողների հարցերին պատասխանում է Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը
«Հետքի» հյուրն է Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը: Կարող եք ձեր հարցերն ուղղել պրն Շահգալդյանին այս պահից մինչեւ հինգշաբթի: Ծնվել է 1946 թ. Հրազդանի շրջանի Ալափարս գյուղում: 1953-63 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1963-68թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Մեքենաշինության ֆակուլտետում:
1968 թվականից աշխատել է Լուսավանի (Չարենցավանի) Հաստոցաշինական գործարանում որպես կոնստրուկտոր, ապա` արտադրամասի վարպետ եւ արտադրամասի պետ: 1974թ. տեղափոխվել է աշխատանքի Չարենցավանի Ավտոբեռնիչների գործարան` սկզբում որպես վարպետ, հետագայում գործիքային, դարբնոցային եւ հավաքման արտադրամասերի պետ: 1982թ., «Հայավտո» արտադրական միավորման ստեղծման պահից, ստանձնել է միավորման արտադրության պետի պաշտոնը: 1987թ. ա/մ գլխավոր տնօրենի տեղակալ էր արտադրության գծով, ապա` գլխավոր տնօրենի առաջին տեղակալ: 1989 թ. նշանակվել է «Հայավտո» արտադրական միավորման գլխավոր տնօրեն: 1992թ. նշանակվել է «Արմավտո» ԲԲ ընկերության գործադիր տնօրեն: 1993 - 96 ուստարիների ընթացքում սովորել է Երեւանի արտաքին տնտեսական կապերի եւ կառավարման ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետում` ստանալով միջազգային տնտեսագետի մասնագիտություն: 1999թ. հուլիսի 5 - ին մասնակցել է Չարենցավանի քաղաքապետի ընտրություններին եւ ընտրվել քաղաքապետ: 2001թ. հունվարի 18 - ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Կոտայքի մարզպետ: Ամուսնացած է, ունի երեք երեխա: ՀՀԿ մարզային խորհրդի նախագահն է: ՀՀ Նախագահի 2006 թվականի դեկտեմբերի 26 - ի հրամանագրով պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով : Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով 2007 թվականի մայիսին արժանացել է Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» հուշամեդալին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել