HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մուշեղ Մխիթարյան. «Ես իմ կտավով եմ ասում` դեմ եմ ուրբանիզացմանը, գլոբալիզացմանը»

m-mkhitaryan_12.12.09«Մի օր գնում էի սար` էսքիզների: Մեքենայի տակ ինչ-որ բան կար: Իջա, տեսա սառնարանի ետեւի թիթեղ էր` հնացած, ժանգոտած: Վերցրեցի, բերեցի ավեստանոց, ու դարձավ «Հանդպիման» մի մասը: Մտածեցի` որքան պատմություն ունի այն, քանի մեքենա է անցել դրա վրայով: Քանի ճակատագիր է տեսել…»: Սա գեղանկարիչ Մուշեղ Մխիթարյանի կոլաժներից մեկի պատմությունն է: b_1990-MeetingԿոլաժներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Գեղանկարիչն ստեղծագործում է նորարական ժանրում, թեեւ, նրա ասելով, ոճը եւ նյութն  ընդամենը ծառաներ են իր ասելիքն արտահայտելու համար: Իսկ նորարական ոճին հանգել է աստիճանաբար: Սկզբում ուղղակի գեղեցիկ տեսարաններն է ֆիքսել լուսանկարչական ապարատով, հետո սկսել է օգտագործել նաեւ չորացած ծաղիկներ ու քիչ-քիչ զարգացրել դրանք:  «Նախ պիտի տեխնիկային տիրապետես, ապա` մտածես` ինչ ասես: Այստեղ արդեն հոգեւոր կրթության հարցն է: Մարդ պետք է իր ասլիքը եւս ծառայեցնի, որ որեւէ բանով օգնած լինի: Մարդ պետք է իր վրա աշխատի, հղկի, նայի` ինչն է ավել, ինչը` պակաս ու կրթի ինքն իրեն: Իսկ եթե այս ժանրի տակ փորձես կոծկել թերացումներդ, չի ստացվի:  Արվեստում խաբել չես կարող»,- ասում է գեղանկարիչը: b_2005-Bottom-of-Aragats Նկարչի ամենամեծ ուուցիչը բնությունն է եւ բնությունից չհեռացած մարդը. «Ժայռապատկերները մեր լավագույն կրթողներն են, որոնք արտահայտված են ամենամաքուր ձեւով եւ սկզբի խորհուրդն ունեն: Գնանք պատմության թանգարան: Բոլոր ազգերի նախապատմական շրջանի բոլոր պատկերները նույնն են: Նշանակում է, որ մեր բոլորի ակունքը նույնն է, իսկ մենք հիմա անչափ հեռու ենք բնությունից, հեռացել ենք մեր սկզբնաղբյուրից: քաղաքի մարդը զիջող չէ, իսկ բնությանը մոտ կանգնած մարդը նախ ավելի խելացի է եւ ապա` ավելի հանդուժող»: b_1990-Yeraskh Լավագույն  ստեեղծագործությունը, ըստ նկարչի, այն է, երբ համատեղվում են  միտքը եւ զգացմունքը. «Նախ կտավը  կարող է մտածել տա, հետո` հանգեցնել  որեւէ զգացմունքի: Կարող է նաեւ  հակառակը լինել. որեւէ զգացմունքի միջոցով հանգես ինչ-որ մտքի: Եթե միքը զգացմուքով հաստատված չէ, այն շատ թույլ է, եւ եթե զգացմունքը հաստատված չէ մտքով, ապա այն էլի թույլ է: Ստեղծագործական ողջ ընթացքը հենց այդ որոնումներն են, այդ 2-ի մեկտեղումը»: b_2002-Church-ConstructionՄուշեղ Մխիթարյանի ասելով` ինքն ապրում է իր կտավներից յուրաքանչյուրը, թեեւ սիրահարված չէ դրանց. «Ես ոգշնչվում եմ, ապրում, ինչ ինձ չի հուզում, դրա մասին չեմ խոսում: Ինձ ոգեշնչում են բնությունը, մարդիկ, տիեզերքը: Ներսս հասունանում է մի բան, մեծանում, հետո վերափոխվում, դառնում այլ բան: Երբ համապատասխան հոգեվիճակում ես, մտածում ես` ոնց ասես. երգե՞ս, գրե՞ս, պարե՞ս, թե՞ վերցնես վրձինն ու մի գծով մի փոքրիկ ծաղիկ նկարես»: Մուշեղ Մխիթարյանի խոսքերով` արվեստագետը մարդու տեսակ է, նա չի ապրում միայն  իր համար: Նա ապրում է ուրիշներին ինչ-որ բան տալու համար: Նրա  գործը նաեւ կրթելն է, ինչ-որ բան փոխելը: b_1989-RossenantՆկարչի բոլոր գործերում խաղաղություն կա, գունային լուծումները պարզ են, ընտրած նյութը` բնական. փայտ, չորացած տերեւներ, երկաթ, կենցաղային իրեր, եւ այդ ամենը` առանձնահատուկ ներդաշնակությամբ. «Ամեն ինչ էնքան պարզ է, ուղղակի մեր ներսում պիտի էդ մաքուր դաշտը լինի, որ պարզությունն ընկալենք: Նախ մեր ներսում պիտի փոխենք ամեն ինչ, մեր ներսում պիտի հասնենք ներդաշնակության:  Էսօր մարդն  ամեն ինչ ունի, բայց երջանիկ չէ: Ինչու՞: Որովհետեւ հեռացել է հոգեւորից: Դրա մասին չեն խոսում: Ինչու՞,-հարցնում է նա և շարունակում,-մարդու նյութական «ես»-ն ակտիվացել է: Մարդիկ հեռացել են հոգեւորից: Բայց չէ՞ որ մարդը միայն նյութական էակ չէ: Հագուստն ավելին չէ, քան մարմինը, եւ մարմինն ավելին չէ, քան հոգին: Հիմա դարձել է այնպես, որ հոգեւորը երկրորդական է դարձել: Մարդն ունի զարգացման 2 ճանապարհ` ողղահայաց եւ հորիզոնական:  Ուղղահայացը զարգացման ճիշտ ձեւն է: Մարդ պիտի աստիճաններով, քիչ-քիչ դեպի լույսը գնա, դեպի արեւը: Հիմա հորիզոնական ճանապարհով են  զարգանում, դրա համար էլ հոգեւորը 2-րդ պլանում է մնում»: b_1992-UrbanizationՄուշեղ Մխիթարյանի կտավներում հիմնականում հենց այս թեմաներն են.  խաղաղություն, մարդու զարգացում, ուրբանիզացում, հայրենի բնություն. «Էսօր մենք մեր տեսակի պահպանման խնդիրն ունենք: Էդ համահավասարեցումը` գլոբալիզացիան, ուրբանիզացումը` դրանք 1-ին հերթին մեր ինքնության դեմ են: Ես դեմ եմ գլոբալիզացմանը, որովհետեւ այն տանում է միջինացման: Հագնում են միաձեւ, մտածում` նույնը, ստեղծագործում` էլի նույնը, արդյունքում միջինացում է գնում բոլոր բնագավառներում:  Մինչդեռ արվեստը պետք է մնա ազգայինի մեջ, իսկ ազգայինը դառնում է համամարդկային իր յուրահատկությամբ: Դրա համար էլ ես իմ կտավով եմ ասում` դեմ եմ ուրբանիզացիային, գլոբալիզացմանը»: b_1993-Chaos Մուշեղ Մխիթարյանը շատ է ճամփորդել, ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ աշխարհի տասնյակ երկրներում, իսկ երկրից երկար բացակայությունը սովորեցրել է նրան ավելի արժևորել ազգայինը: «Մեր ազգը վերածննդի գաղտնիքը գիտի: Ինչ էլ լինի, մենք ապրելու ենք, եթե նույնիսկ մի հայ էլ լինի, մենք էլի ապրելու ենք: Ողջ Եվրոպան միայնակների հասարակություն է, մեր միջի ջերմությունը, հոգեւոր կապը ոչ մի տեղ չկա: Ուղղակի մեզ շատ են կեղտոտում, տալիս ամեն ինչի վատը: Բայց մենք մի օր զարթնելու ենք, թափելու էդ ամեն ինչը, որ պայքարենք, փոխենք: Ուղղակի մեզ հեռացնում են մեր ակունքներից, իսկ իր ակունքներից հեռացած մարդկանց հեշտ է ղեկավարելը: Մեր վատն էն է, որ մեր ազգում բոլորը թագավորներ ու թագուհիներ են: Մենք աչք ունենք ու չենք տեսնում, ականջ ունենք` չենք լսում, որովհետեւ բոլորը խոսում են, չեն լսում, դրա համար էլ զրույցը չի կայանում տարբեր բեւեռներում գտնվող մարդկանց միջեւ: Եթե կարողանանք լսել, կկարողանանք նաեւ պահել մի ինքնությունը»,-ամփոփում է Մուշեղ Մխիթարյանը: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter