Հատել են առո՞ղջ բարդին
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարող տարածքում գտնվում ռեստորանի մոտ հատվել է առողջ բարդին: Այս մասին «Հետքին» ահազանգեց նշված տարածքում ապրող բնակիչներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը: Ռեստորանը դեռևս չի գործում: Ըստ քաղաքացու` ինքը հարցրել է, թե ինչու են կտրել բարդին, նրան պատասխանել են, որ ոչ թե կտրում են, այլ էտում: Սակայն բարդին հիմքից կտրել են:
«Հետքն» այս մասին տեղյակ պահեց ԲՆ Բնապահպանական պետական տեսչության պետ Ռոմիկ Մանգասարյանին, ով խոստացավ, որ տեսւոչներին կուղարկի դեպքի վայր, որպեսզի պարզեն, թե ինչ է կատարվում:
Մեզ առայժմ չի հաջողվում կապ հաստատել ռեստորանի տիրոջ` ոմն Արթուրի հետ: Նա չի պատասխանում բջջային հեռախոսազանգերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել