Զոհերի թիվը հասել է 146-ի
Երեկ Ռուսաստանի Պերմ քաղաքում տեղի է ունեցել «Կաղ ձի» գիշերային ակումբում զոհված քաղաքացիների հոգեհանգստի արարողությունը, հազարավոր քաղաքացիներ` այդ թվում զոհվածների հարազատները, հրդեհված ակումբի շուրջը ծաղիկներ են դրել: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թիվը հասել է 146-ի: Մոտ 80 մարդ դեռ գտնվում է հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի գիշերը բռնկված հրդեհի պատճառ էր հանդիսացել ակումբում տեղի ունեցած տեխնիկական վթարը, որն առաջացել էր այսպես կոչված «սառը հրավառության» պատճառով: Ակումբի կառավարիչները ձերբակալված են, կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել