HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոճանապարհը փլուզվել է

14-12_avtojanaparhԴեկտեմբերի 11-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 05.00-ին Արտավազ գյուղի վարչական տարածքում գտնվող «Էրեբունի» հանգստյան տուն տանող ավտոճանապարհը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ առաջացած` 100-110 մ լայնությամբ, 150-180 մ երկարությամբ և 30-40 մ խորությամբ սողանքի հետեւանքով ավտոճանապարհը ենթակա չէ հետագա շահագործման: Հանգստյան տանը բնակիչներ չեն եղել: Այրվել է անասնակեր Նույն օրը Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.30-ին հրդեհ է բռնկվել Վարդենիսի Համբարձումյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 6 շենքի բակում: Դպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հդեհը մեկուսացվել է ժամը 14.47-ին, մարվել` ժամը 17.20-ին: Այրվել է Ռ. Քալոյանին պատկանող 500 հակ անասնակերը: Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter