Այրվել է նախարարության համակարգիչը
Դեկտեմբերի 11-ին, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մ. Ադամյան 1 հասցեում գտնվող ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկում: Ժամը 20.51-ին «հրդեհ թիվ 1 բիս» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ինչպես նաեւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել` ժամը 20.59-ին:
Երկրորդ հարկի աշխատասենյակներից մեկում այրվել է համակարգիչ:
Այրվել է տան տանիքը
Նույն օրը, ժամը 12.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ավան համայնքի 5/43 հասցեում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.35-ին, մարվել` ժամը 12.50-ին: Այրվել է Բ. Եփրեմյանին պատկանող տան տանիքը` 24 քմ մակերեսով:
Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության
տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել