HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեղորայքային թունավորում. տուժածի վիճակը ծանր է

14-12_drugsԴեկտեմբերի 11-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.20-ին դեղորայքային թունավորումով Թալինի հիվանդանոց է տեղափոխել Կարմրաշեն գյուղի բնակիչ, 1957 թ. ծնված Ս. Սարգսյանը: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է ծանր: Վնասվել է գազատար խողովակը Դեկտեմբերի 12-ին, ժամը 14.05-ին Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ Խաշթառակ գյուղին հարակից տարածքում սողանքի հետեւանքով վնասվել է Իջեւան, Բերդ քաղաքները եւ հարակից գյուղերը սնող գազատար խողովակը: Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի կողմից ճշտվել է վթարի վայրը: Գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից կատարվում են վերականգնողական աշխատանքներ: Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter