Նույն հասցեում երկու անգամ հրդեհ է բռնկվել
Դեկտեմբերի 13-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.40-ին հրդեհ է բռնկվել Սպիտակի Պանրագործների 157 հասցեում: Դեպքի վայր է մեկնել Սպիտակից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել` ժամը 18.45-ին: Ս.Հակոբջանյանին պատկանող տնամերձ հողատարածքում այրվել է 500 քմ մակերեսով խոտածածկույթ: Հրդեհը տարածվել է հարեւան հողատարածքներ,ինչի հետևանքով այրվել են Ն.Պետրոսյանին պատկանող` 6 քմ մակերեսով ինքնաշեն տնակը եւ 200 քմ խոտածածկույթը, ինչպես նաեւ Շ. Բաբայանին պատկանող տունը` մասամբ 60 քմ և տան տանիքը` 135 քմ մակերեսով:
Ավելի ուշ ստացված տեղեկության համաձայն` ժամը 20.30-ին նույն հասցեում դարձյալ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել` ժամը 21.40-ին: Այրվել է Շ. Բաբայանին պատկանող տան պատը` 5 քմ մակերեսով:
Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել