HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևմտյան Բենգալիայի նահանգապետը մաղթում է, որ հայ եկեղեցիների դռները երբեք չփակվեն Հնդկաստանում

14-12_India

Դեկտեմբերի 13-ին Արևմտյան Բենգալիայի մայրաքաղաք Կալկաթայում գտնվող նահանգապետի նստավայր Ռաջ Բհավանում, նահանգապետ Շրի Գոպալ Կրիշնա Գանդհիի և իր տիկնոջ` Շրիմատի Թարա Գանդհիի հրավերով, կազմակերպվեց հրաժեշտի ընդունելություն: Արևմտյան Բենգալիան բնակչության թվով (ավելի քան 80 մլն) Հնդկաստանի 4-րդ նահանգն է: Ազգի հայր համարվող Մահատմա Գանդհիի թոռ, նահանգապետ Կրիշնա Գանդհին իր պաշտոնը ստանձնել է 2004 թ.-ից:

Ինչպես հայտնում է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը, կազմակերպված ընդունելության հատուկ հրավիրյալների շարքում էր նաև Հնդկահայոց Հոգևոր հովիվ և Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն աբեղա Հովհաննիսյանը: Ընդունելությանը մասնակցում էին պետական, հասարակական, քաղաքական գործիչներ, Կալկաթայում գտնվող տարբեր երկրների հյուպատոսական կորպուսների ղեկավարներ և ազգային փոքրամասնությունների առաջնորդներ:

14-12_father

Հայր Խորեն Հովհաննիսյանը համայնքի և իր անունից շնորհակալություն հայտնեց նահանգապետին` իր պաշտոնավարության շրջանում հայ համայնքի հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար և մաղթեց նրան հաջողություններ նաև հետագայում: Կրիշնա Գանդհին իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայր Խորենին հրավերն ընդունելու համար և մաղթեց, որ հայ եկեղեցիների դռները երբեք չփակվեն Հնդկաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter