HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Դատական նիստը չէին նշանակում սեմինարի պատճառո՞վ

14_12-Gulgulyan«Դատավորի օգնականն ինձ ասաց, թե դատական նիստը չէին նշանակում, որովհետեւ սեմինարներ էր, բայց ես այդ օրը գնացի դատարան եւ տեսա, որ դատավոր Արղամանյանը դատական նիստ ունի նշանակված ժամը 4-ին, օգնականն ինձ տեսավ եւ ասաց, թե այդ նիստն էլ են հետաձգել»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Պարույր Գուլգուլյանը: Նա Վերաքննիչ դատարան էր դիմել դեռեւս նոյեմբերի 25-ին: «Ես իրենց ասացի, որ բանավոր պատճառաբանությունն ինձ չի բավարարում, գրավոր եմ պահանջում պատասխանել, թե ինչու են ուշացրել դատական նիտի նշանակումը, դրա հաջորդ օրը օգնականը զանգեց եւ ասաց, որ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 18-ին: Այդպես են արել, որպեսզի գրավոր չպատասխանեն ուշացման պատճառների վերաբերյալ, բայց ես միեւնույնն է` պահանջելու եմ»,- ասում է Պարույր Գուլգուլյանը: Հիշեցնենք, որ դեռեւս 94 թվականին Գուլգուլյանը 53 հազար ԱՄՆ դոլարի արժողությամբ ապրանք էր ժամանակավորապես թողել Սամվել Կարախանյանի տան բակում եւ այլեւս չէր կարողացել դրանք վերցնել այդտեղից: 1998 թվականին դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը հետագայում կարճվել էր եւ Գուլգուլյանը փաստացի զրկվել էր իր ապրանքներից: Նա մինչ օրս դատարանում բողոքարկում է քրեական գործի կարճման որոշումը: 2009 թվականի նոյեմբերի 18-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը եւս մերժեց Պարույր Գուլգուլյանի պահանջը` հիմք ընդունելով նախկինում կայացրած դատական վճիռները եւ դատախազության բացատրությունները: «Այսքան տարի ես զրկվել եմ իմ սեփականությունից, եթե իրենք փոխհատուցեն իմ կորուստները, ես բարոյական վնասի հատուցման մասին չեմ խոսի, իսկ եթե չփոխհատուցեն, դիմելու եմ Եվրոպական դատարան, որովհետեւ մեր օրենսդրությամբ բարոյական վնասի հատուցում չեմ կարող պահանջել: Կդիմեմ Եվրադատարան եւ կասեմ` պետությունն է իմ իրավունքները խախտել»,- ասում է Պարույր Գուլգուլյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter