HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խոզագրիպով» հիվանդացածների թիվը 80 է

14-12-H1N1Այս պահի դրությամբ երկրում ախտորոշվել է h1n1 գրիպով հիվանդանալու 80 դեպք: Ըստ նախորդ տվյալների` «խոզագրիպով» հիվանդ էր 54 հոգի, այժմ հիվանդությունը լաբորատոր ախտորոշվել է ևս 26 մարդու մոտ: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը: «Նկատի ունենալով, որ մի քանի օրում հիվանդները լավանում են` այդ 80-ի հիմնական մասը լավացել է: Ուղղակի նաև ուզում եմ ասել, որ h1n1-ից 2 մահ ունեցանք»,- ասաց Շուշան Հունանյանը: Նա հավելեց, որ այն 2 հոգին, ովքեր, ցավոք, մահացել են h1n1 վիրուսից, ուշ են դիմել բժիշկներին: «Մեկ անգամ ևս այս առիթը օգտագործելով` ուզում ենք ասել, որ պետք է շուտ դիմել բժշկի, ինքնաբուժմամբ չզբաղվել, որպեսզի բարդություններ հետո չառաջանան»,- ասաց Շուշան Հունանյանը: Նա նշեց, որ Հանրապետությունում սուր շնչառական վիրուսային հիվանդությունները նվազել են: Պակասել են նաև շտապօգնության կանչերը: Շուշան Հունանյանը դա բացատրեց երկրում իրականացվող միջոցառումներիով, որոնցից մեկն էլ դպրոցներում դասերի դադարեցումն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter