HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հո թշնամի չենք»

14_12-koaliciaԱնգամ եթե Սերժ Սարգսյանը հանի հայ-թուրքական արձանագրությունները, միևնույնն է, Հայ հեղափոխական դաշնակցությունը կոալիցիա չի վերադառնա: Նշելով սա` ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ասաց, որ իրենք համոզվեցին նրանում, որ մեր իշխանությունն ընդունակ է որոշում կայացնել առանց խորհրդակցելու: Իսկ սա, ըստ Վ. Հովհաննիսյանի, նշանակում է, որ մինչև իշխանության աշխատանքի մեթոդաբանությունը չփոխվի, կոալիցիաներն անիմաստ են: «Իմիջիայլոց, ընդդիմության մեջ էլ է այդպես: Ես վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը խորհրդակցած չէր Կոնգրեսի անդամներից որոշների հետ, օրինակ` հնչակյանների, կամ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած շարժման»,- ասաց նա: Սակայն ամեն դեպքում իշխանության հետ համագործակցության եզրեր գտնել, ըստ պատգամավորի, հնարավոր է: «Հիմա էլ եթե մի լավ բան անեն, կհամագործակցենք, մենք հո թշնամի չենք վերջապես»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter