Երևանում բնապահպանական տոնածառերի ցուցահանդես-մրցույթ է անցկացվելու
2009 թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2010 թ. հունվարի 6-ը Երևանի Սիրահարների այգում կազմակերպվելու է բնապահպանական տոնածառերի ցուցահանդես-մրցույթ: Այն կազմակերպում է «Կանաչաստան» բնապահպանական հկ-ն «Ձնեռային Փառատոն Հայաստանի» շրջանակներում: Լավագույն տոնածառը պետք է ունանա բնապահպանության խրախուսում, պատրաստված լինի վերամշակված նյութերից, ունանա յուրահատուկ ստեղծագործական մոտեցում: Լավագույն բնապահպանական տոնածառը կընտրեն ժյուրիի անդամները:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնցից յուրաքանչյուրի ստեղծած տոնածառը կարտացոլի տվյալ կազմակերպության նպատակն և ուղղվածությունը:
Ինչպես հայտնում է «Կանաչաստան» հկ-ն, իրենց նպատակն է Երևանի և մարզերի բնակիչների համար ջերմացնել ու գունավորել խստաշունչ ու մռայլ ձմռան ամիսները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել