HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան» ՔԿՀ-ի մայորին կասկածում են դատապրտյալների շրջանում թմրամիջոց իրացնելու մեջ

Այսօր Քրեակատարողական վարչության կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում աշխատանքի գնալիս ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և դատապրտյալների շրջանում իրացնելու կասկածանքով Քրեակատարողական վարչություն բերման է ենթարկվել «Սևան» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության մայոր Արթուր Առաքելյանը: Վերջինիս մոտ անձնական խուզարկության ընթացքում համազգեստի գրպաններից հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցանման նյութեր: Արթուր Առաքելյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «սուբոտեքս», «ափիոն», «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ և քացախաթթվի անհիդրիդ, որոնք ինքը պետք է հանձներ դատապարտյալներին: Պարզվել է, որ Ա.Առաքելյանի կողմից թմրամիջոցների ներկրումը քրեակատարողական հիմնարկ կրել է պարբերական բնույթ: ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ նախապատրաստվել  են նյութեր, կատարվում է քննություն: Դեկտեմբեր ամսվա ընթացքում Քրեակատարողական  ծառայության կողմից քրեակատարողական  հիմնարկներում հայտնաբերվել և կանխվել  է քաղաքացիների կողմից թմրամիջոցների  փոխանցման ութ դեպք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter