HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարևոր հանդիպումներից առաջ մեր ղեկավարությունը պետք է հանդիպի շահումյանցիների հետ»

14-12_asulis«Մեր պարբերականի 150-րդ համարի տարեդարձի առիթով հավաքվեցինք ու կրկին բարձրացրինք Շահումյանի հարցը` անդրադառնալով հարյուրավոր բռնագաղթվածների, զավթյալ տարածքների ազատագրման խնդրներին: Հակառակորդըմեկ միլիոն բռանագաղթվածներ, 20 տոկոս «զավթյալ» տարածքներ է հորինում, իսկ մենք պահանջատեր լինելու փոխարեն ընդհամենը պատասխանում ենք թշնամու անհիմն մեղադրանքներին»,- ասաց Շահումյանի շրջանի «Մռավի ղողանջներ » պարբերականի խմբագիր Կիմ Ղահրամանյանը: Կ.Ղահրամանյանը ցավում է, որ մեր ղեկավար մարմիները ինչպես հարկն է չեն անդրադառնում Շահումյանի խնդրին, իսկ կարևոր հանդիպումներին, որտեղ խոսվում է ղարաբաղյան հիմանհարցի մասին, հայկական կողմը ներկայանում է կամ անպատրաստ, կամ էլ հաղթողի «հագեցածությամբ»: «Յուրաքանչյուր հանդիպումից առաջ մեր ղեկավարները պետք է հանդիպեն շահումյանցիների հետ: Ոչ թե ինչպես հիմա են անում` մտածելով, թե ամեն ինչ մարսեցինք, մնաց Շահումյանի խնդիրը: Նման մոտեցումը հանցավոր է. դրա համար է  թշնամին պատասխանելու փոխարեն միայն պահանջներ ներկայացնում»,- ասաց Կ.Ղահրամանյանը: Միջոցառմանը ներկա ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կարծիքով էլ` անհնար է միջազգային ասպարեզում ադրբեջանական քարոզչության պայմաններում չխոսել Շահումյանի մասին: «Այդ խնդրում որպես պետություն և ժողովուրդ մենք մեր մեղքի բաժինն ունենք, քանի որ շահումյանցիներին ու Շահումյանը հիշում ենք զուտ նմանատիպ առիթներով: Իսկ Շահումյանի բնակչությունն էլ, հաստատվելով Քարվաճառում, Լոռու գյուղերում, թույլ են տվել Շահումյանի հարցը լուծված համարել»,- ասաց Ա.Մելքոնյանը: Պատմության ինստիտուտի տնօրենն ադրբեջանցիների «լկտիության պարագայում Շահումյանի հարցը չբարձրացնելը» մեծ մեղք է համարում` միևնույն ժամանակ հուսալով, որ պատմական գիտակցությունը հնարավոր կդարձնի Շահումյանի ազատագրումը: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանն իր ելույթում կարևորեց խնդրի վերաբերյալ ճիշտ հայեցակարգի առկայությունը, որպեսզի  հնարավորություն ստեղծվի հստակեցնել անելիքները: Նա կարևորեց այնպիսի հակափաստարկների առկայությունը, որոնք ադրբեջանական կողմին կստիպեն պաշտպանվել: «Տարիներ առաջ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի հանդիպումների շրջանակներում հայ դիվանագետների կողմից չընդունած այն փաստարկի փոխարեն, որտեղ հարցը վերաբերում էր Բաքվից բռնագաղթած հայերին, և թե որտեղ պետք է նրանք վերադառնան, մենք այսօր ունենք բռնագաղթած շահումյանցիների փաստարկը, որոնք անհերքելի են և կգործեն մեր օգտին»,- ասաց Ա.Մանասյանը: Ըստ այդ փաստարկի, Շահումյանի շրջանը համաձայն ԽՍՀՄ և միջազգային օրենքների` իրենց կամքն են արտահայտել միանալու Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը, ինչը սակայն մինչ այսօր, պրն. Մանասյանի խոսքերով, չի հաջողվել կարգին շրջանառության մեջ դնել: «Անհերքելի փաստարկն անգամ, եթե չի հղկվում, չի մշակվում և տարածվում, մնում է սոսկ թուղթ»,-ասաց բանախոսը: Ինչ վերաբերում է այդ փաստարկների տարածմանը, ապա Ալեքսանդր Մանասյանի խոսքերով, դա պետք է անեն պաշտոնական անձինք, քաղաքական գործիչները, գիտնականները, և իհարկե շահումյանցիները: Քնար Բաբայան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter