HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհն անանցանելի է

Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհը Սյունիքի «դարպասներից» սկսած ծածկված է մերկասառույցով, իսկ Սիսիան-Գորիս հատվածի` Շինուհայրի խաչմերուկի մոտ ձյունամրրիկի պատճառով հարյուրավոր ավտոմեքենաներ հայտնվել են խցանման մեջ: Տարածքում երևում են Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաներ, իսկ մաքրող մեքենաներ չկան: Այս հատվածում տեսանելիություն ընդհանրապես չկա և ճանապարհն անանցանելի է: Մինչդեռ Տրանսպորտի եւ կապի նախարարության տարածած հաղորդագրությունում նշված է, որ այսօր հանրապետության որոշ մարզերում տեղացած առատ ձյան պատճառով  ժամը 17:00-ի դրությամբ փակվել է Քաջարան-Մեղրի ճանապարհի Մեղրիի լեռնանցքը, իսկ Գորիս-Սիսիան հատվածը դժվար անցանելի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter