HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Թուրք պատվիրակին խոչընդոտող բանաձեւը շրջանառության մեջ է

14-12_Zaruhi-PostanjyanԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հաջողվել է հավաքել Եվրոպայի Խորհրդի անդամ 9 երկրների 10 ներկայացուցիչների ստորագրությունները եւ շրջանառության մեջ դնել մի բանաձեւի նախագիծ, որով փորձելու է խոչընդոտել թուրք պատվիրակին` ընտրվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնում: «Վեհաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար մերժել բոլոր այն անդամների թեկնածությունը, ովքեր կառույցում ներկայացնում են մոնիտորինգային եւ/կամ հետմոնիտորինգային գործընթացներում գտնվող անդամ-երկրներ»,- սա է բանաձեւի բովանդակությունը:  Թուրքիան հետմոնիտորինգային գործընթացներում գտնվող անդամ-երկիր է, եւ նրա ներկայացուցիչը չի կարող ընտրվել ԵԽԽՎ նախագահ, եթե Փոստանջյանի բանաձեւն ընդունվի Վեհաժողովի կողմից: Հիշեցնենք, որ Թուրքիան տեւական ժամանակ քայլեր է ձեռնարկում, որ իր պատվիրակը նախագահի Եվրոպայի Խորհրդրի Խորհրդարանական Վեհաժողովը: «Մոնիտորինգային եւ հետմոնիտորինգային գործընթացում գտնվող երկրները չեն կարող ղեկավարել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որովհետեւ եթե նրանք այդ գործընթացներում են, նշանակում է` լուրջ խնդիրներ ունեն մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության հետ կապված: Թող դուրս գան այդ իրավիճակից եւ ընտրվեն ԵԽԽՎ նախագահ»,- ասում է Զարուհի Փոստանջյանը: Հայ պատվիրակի բանաձեւի նախագծին են միացել Իտալիայի, Միացյալ Թագավորության, ,Կիպրոսի, Խորվաթիայի, Մոնակոյի, Ֆինլանդիայի, Կիպրոսի, Սլովենիայի մեկական պատվիրակներ եւ Լեհաստանի 2 ներկայացուցիչները: Ի դեպ, ԵԽԽՎ-ում Հայաստանը ներկայացնող ԱԺ մյուս պատգամավորները չեն միացել Փոստանջյանի բանաձեւի նախագծին. «Իմ կարծիքով` նրանք չեն ուզում փչացնել իրենց հարաբերությունները թե թուրքերի, թե ադրբեջանցիների հետ»,- հայ պատվիրակների քայլն այսպես է մեկնաբանել ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter