HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկեց արտգործնախարարի այցը Փարիզ

Ambassadorial-meeting-in-PaԿայացավ Եվրոպական երկրներում հավատարմագրված Հայաստանի  դեսպանների խորհրդակցությունը Դեկտեմբերի 14-ին Փարիզում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունը` փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանի եւ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանի մասնակցությամբ:  Խորհրդակցությանը անդրադարձ արվեց այս տարվա սեպտեմբերին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների Երեւանում կայացած ամենամյա խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին: Նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական  ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց Եվրոպական Միության հետ ծավալվող համագործակցությունը, հանձնարարականներ տվեց Եվրոպական կառույցներում  ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ: Անդրադարձ արվեց ս.թ. դեկտեմեբրի 1-ին Աթենքում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին եւ ընդունված փաստաթղթերին, ինչպես նաեւ դեկտեմբերի 8-ին Բրյուսելում ԵՄ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, Հայաստանի բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկեցին  մի շարք  տարածաշրջանային  եւ միջազգային հարցեր: Վաղը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործանախարարների համաժողովին, ուր նախատեսված է նաեւ Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter