HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Մինչև փետրվարի 15-ը հայտնի կդառնա Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը 

21-11_Eurovision-2010Դեկտեմբերի 15-ից սկսվում է «Եվրատեսիլ» երգի 55-րդ մրցույթի մասնակցության համար հայտերի ընդունումը: 2006 թ.-ից «Եվրատեսիլ» մրցույթի հայկական նախագծի համակարգող, Հայաստանի պատվիրակությունը գլխավորող Դիանա Մնացականյանը «Հետք»-ին  ասաց, որ առայժմ հայտեր չեն ներկայացվել, բայց զանգերը շատ են,  հետաքրքրությունը և մասնակցելու ցանկությունը` մեծ: Հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 1-ը, իսկ մինչև փետրվարի 15-ը հայտնի կդառնա Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը: Նադեժդա Սարգսյանը «Հետք»-ին հայտնեց, որ Էմմին ու Միհրանը հայտ կներկայացնեն հունվարին: Այժմ երգչուհին ԱՄՆ-ում է, աշխատում է երգերի վրա: Նշենք, որ 2010-ից Եվրատեսիլ երաժշտական մրցույթի ժամանակ հեռուստադիտողները կկարողանան քվեարկել իրենց սիրած կատարման օգտին հենց մրցույթի սկզբից: Նախկինում քվեարկությունն իրականացվում էր շոուի ավարտից հետո և տևում էր 15 րոպե: Այժմ քվեարկությունը կսկսվի 1-ին երգչի բեմ դուրս գալուն պես և կավարտվի համերգից 15 րոպե հետո: Մրցույթի կանոնները փոխել է Հեռարձակողների եվրոպական միությունը: Ըստ կազմակերպիչների` նոր կանոնները կնվազեցնեն հեռախոսագծերի ծանրաբեռնվածության հավանականությունը քվեարկության ժամանակ: «Եվրատեսիլ 2010»-ը տեղի կունենա Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում` Fornebu Arena համալիրում: Լիտվան և Էստոնիան ֆինանսական պատճառով արդեն հրաժարվել են մասնակցել երգի միջազգային մրցույթին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter