HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գլենդել հիլզի» կառուցած բնակարաններում դեկտեմբերի 15-ի  տվյալներով բնակարանամուտ կտոնի 18 ընտանիք 

v-tumasyan_15.12.09«Այս պահին ընդամենը 18 անօթեւան ընտանիքների գործերն են հաստատված` որպես բնակարաններ ստացողներ, 64 գործ էլ ենթակա է հրամանագրման, թեպետ կրկնակի ստուգման կարիք կա մի շարք ընտանիքների առումով»,- «Ասպարեզ» ակումբում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց «Շիրակ կենտրոն» հկ-ի նախագահ Վահան Թումասյանը:  Բաց հասարակության  ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Շիրակ կենտրոն» հկ-ի կողմից իրականացվում է «Աղետի գոտու անօթեւանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի՝ պայմանագրերի եւ հերթացուցակների հանրային մոնիթորինգ» ծրագիրը: Նպատակը՝ անօթեւաններին  իրազեկում բնակարանների բաշխման  գործընթացի եւ իրենց իրավունքների մասին, անօթեւանների շահերի եւ իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի հանրային մոնիթորինգի իրականացում, բնակարանների բաշխման գործընթացի ուսումնասիրություն եւ դրա կատարելագործմանն ուղղված առաջարկությունների փաթեթի պատրաստում: Վահան Թումասյանը նշեց, որ բնակարանների բաշխման գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով, բոլոր բնակարան ստացողների ցուցակները պարբերաբար հրապարակելու են տեղական  հեռուստատեսություններով եւ www.shirakc.org վեբ կայքում: Բանախոսը տեղեկացրեց նաեւ, որ հրավիրված առաջին 1200 անօթեւաններից տարբեր պատճառներով հանձնաժողով են ներկայացել 726-ը: «Մեր կողմից անցկացրած ուսումնասիրությունեի արդյունքում ճշտել ենք, որ մարդիկ խնդիր ունեն ընտանիքի բացակայող անդամներից լիազորագիր ստանալու: Կան ընտանիքներ, որ աճել են, բայց գրանցումը մնացել է նույն հասցեի վրա եւ հիմա համաձայնության չեն կարողանում գալ, թե հասանելիք բնակարնն ում է պատկանելու,-տեղեկացրեց Վահան Թումասյանը,-համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց խուսափում են նաեւ այն ընտանիքները, ովքեր ներկայում բնակվում են քաղաքի կենտրոնում եւ ցանկություն չունեն բնակարան ստանալու «Մուշ-2» թաղամասում: Կան նաեւ բազմաթիվ անօթեւաններ, որոնց փաստաթղթերը չներկայացնելու պատճառն անիրազեկությունն է, այսինքն նրանք չգիտեն, որ իրենց հերթը հասել է եւ կարող են բնակարան ստանալ»: Վահան Թումասյանը խոսեց  նաեւ ՀՀ կառավարության բնակարանների բաշխման թիվ 432 որոշման մասին, որով անկախ ընտանիքի անդամների թվի  ավելացման, անօթեւանին տրվում է ճիշտ այնքան, որքան կորցրել է.« Այս  որոշումով, եթե ընտանիքը կորցրել է 3 սենյակ, սակայն տարիների ընթացքում տան անդամների թիվը պակասել է, ապա ստանում է պակաս սենյակների թվով բնակարան,- ասում է Վ. Թումասյան,- բայց եթե ընտանիքի անդամների թիվն ավելացել է, ապա այս նույն որոշումը սենյակների թվի ավելացում չի նախատեսում: Կարծում եմ, որ 20 տարի անց պետք է այս որոշման կետերն  անպայման վերանայել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter