H1N1 գրիպի 86 դեպք
Առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանն այսօր «Հետք»-ին ասաց, որ այս պահի դրությամբ հանրապետությունում գրանցվել է H1N1 գրիպի լաբորտոր հաստատված 86 դեպք. մահացության նոր դեպքեր չեն գրանցվել: Առողջապահության նախարարությունից մեզ փոխանցեցին, որ դեկտեմբերի 9-ից երկրում կտրուկ նվազել է սուր շնչառական հիվանդությունների թիվը, ինչը պայմանավորված է նաև դպրոցները և մանկապարտեզները փակելու հանգամանքով: Շտապօգնության կանչերի թիվը 30-40-ով նվազել է:
«Տամիֆլյու» դեղամիջոցի բաշխումը բժշկական հաստատություններին իրականացվում է դեկտեմբերի 4-ից: Օրերս ևս 20.000 «Տամիֆլյու» կներկրվի Հայաստան: Ինչ վերաբերում է «այծի գրիպին», ապա Հայաստանոմ այն չկա, և Շ. Հունանյանի հավաստմամբ` այդ գրիպը փոխանցվում է կենդանուց մարդուն, ոչ թե մարդուց մարդուն:
Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին մեկ անգամ ևս կոչ է անում չզբաղվել ինքնաբուժմամբ,ախտանշանների հայտնվելու դեպքում անպայման դիմել բժշկի, քանի որ բարդացումները լինում են հենց բժշկի ուշ դիմելու հետևանքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել