HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հենրիկ Մխիթարյանը կարող է ճանաչվել «Մետալլուրգ» թիմի լավագույն կիսապաշտպան

23-12_HenrikՈւկրաինայի Դոնեցկ քաղաքի «Մետալլուրգ» ֆուտբոլային թիմի լավագույն կիսապաշտպան կարող է ճանաչվել հայազգի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը: Ֆուտբոլային թիմի պաշտոնական կայքէջում (www.metallurg.donetsk.ua) սկսված քվեարկության ներկայիս արդյունքներով` Հենրիկ Մխիթարյանը հավաքել է 782 ձայն, որը կազմում է ընդհանուր քվեարկությունների կեսից ավելին` 53%: Հայազգի ֆուտբոլիստին հաջորդում է Վելիզար Դիմիդրովը, որն այսօրվա դրությամբ հավաքել է 598 ձայն` 41%: «Մետալլուրգ» ֆուտբոլային թիմի լավագույն կիսապաշտպան ճանաչվելուն հավակնում է եւս մեկ հայազգի ֆուտբոլիստ` Արարատ Առաքելյանը, որը ստացել է ընդամենը 9-ը ձայն: Քվեարկությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter